Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանն, Aravot.am-ի զրույցում անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխության մասին հնչեցրած հայտարարությանն, ասաց․
«Դուք հիշո՞ւմ եք տրանսպորտի 100 դրամների ակցիան, էդ նույն մարդիկ էին, չէ՞, որ պայքարում էին, բայց հիմա թանկացրել են, դարձրել են 150 դրամ։
Էս մարդիկ իրենց խոսույթների մեջ նույնքան անհետևողական են․ դուք համացանցում շատ հեշտությամբ կգտնեք Նիկոլ Փաշինյանի 2017 թվականի Ազգային ժողովի ելույթը, երբ որ ինքն ասում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի մեջ առանձին մասով նշված է լինելու, որ մենք եկանք իշխանության, բոլոր արագաչափերը հեռացնելու ենք։
Նույնը կրկնում է Ալեն Սիմոնյանը Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի շրջանակում, որ ասում է՝ իմ համար առաջնային է, որ մենք դարձանք իշխանություն, բոլոր տեսախցիկներն ու արագաչափերը հեռացնելու ենք։
Տեսախցիկների ու արագաչափերի քանակությունը կարծեմ կրկնապատկվել է իրենց իշխանության օրոք։
Կարդացեք նաև
Երբ որ էս մարդիկ ասում են՝ «Արցախը Հայաստան է և վերջ», հետո ասում են, որ մենք սխալ ենք եղել այդ ժամանակ, պտի էն գլխից Արցախը ճանաչած լինեինք Ադրբեջանի կազմում, ոչ մի բանից զարմանալ պետք չէ։
Սակագինն էլ կթանկանա, եթե իրենք ուզեն, օդն էլ կթանկանա, օդը գին կունենա, օրինակ՝ չգիտեմ կգտնեն մի հատ խելացի, որը կնստի, խորանարդ մետրով կհաշվի՝ տարին ինչքան ենք մենք օդ շնչում ու արտաշնչում, արտաշնչելը որպես վնասակար բան կդիտարկեն, մեքենաները էկոյի վարձ ոնց են մուծում, էդպես մարդիկ կսկսեն էկոյի վարձ մուծել՝ օդի աղտոտման համար, արտաշնչելու առումով։
Ես շատ ուժեղ կրեատիվ ֆանտազիա ունեմ, բայց եթե 2018 թվականին մարտի 30-ին ինչ-որ մեկն ինձ ասեր, որ երեք տարի հետո թուրքը կանգնած է լինելու Ջերմուկի սահմանին, ես մատս կտնկեի, կասեի՝ չգիտեմ ինչ թմրանյութ ես դու սկսել օգտագործել, դադարեցրու, վատ է ազդում դա քո վրա։ էնպես որ էս մարդկանցից ամեն ինչ հնարավոր է»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ