Ինստալյացիաներ, ձայնային փորձարկումներ, մուլտիմեդիա արվեստի գործեր և բազմաժանրային համերգներ․ «Նոթեյշնս» փառատոնով եզրագիծը հատեց «Նոթեյշնս» լաբորատորիան։ Ավելի քան 60 արվեստագետներ Հայաստանից և 9 այլ երկրներից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում երկու շաբաթ իրականացրել են ինտենսիվ փորձարկումներ և ստեղծարար փոխանակումներ, որոնք ամփոփվել են փառատոնով, որի ընթացքում նրանք ներկայացրել են իրենց աշխատանքները։
hosq-ի կազմակերպած լաբորատորիան մեկտեղեց արվեստագետների, որոնք աշխատում էին տարբեր ոլորտներում՝ ձայն, երաժշտություն, վիզուալ արվեստ, անիմացիա, վիդեո արվեստ և արհեստական բանականություն՝ ուսումնասիրելու հայկական դասական երաժշտության ժառանգության և նորարարության հատման կետերը։ Հիմնվելով Armenian National Music-ի կողմից հատուկ թվայնացված Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիայի վրա՝ մասնակիցները արխիվային հայկական դասական երաժշտությունն օգտագործել էին նոր գեղարվեստական փորձարկումների համար։









«Նոթեյշնս»-ը վերահաստատեց, որ մշակույթը չի ավարտվում արխիվներում, այլ ապրում է ներկայի մեջ, վերամարմնավորվում է արվեստագետների միջոցով և խոսում է նոր լեզուներով։ Այս լաբորատորիան ցույց տվեց, թե ինչպես կարող են հնագույն մեղեդիները, մոռացված ձայներն ու դասական ստեղծագործությունները վերածվել փորձարարական հարթակների արվեստի, տեխնոլոգիաների ու գիտության հատման եզրում։ Արվեստագետների համատեղ աշխատանքը, տեխնոլոգիայի և ստեղծագործականության սինթեզը, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած մասնակիցների փորձի փոխանակումն ապացուցեցին, որ հայկական դասական երաժշտությունը կարող է դառնալ ոչ միայն հիշողություն, այլ նաև շարժիչ ուժ՝ արդի արվեստում նոր հորիզոներբացելու համար»,-նշում են միջոցառման կազմակերպիչները։


















































