Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախահայությանը ռուսական օգնությունից հրաժարվելու կոչ անողների խնդիրը օգնությունը չէ, այլ այն, որ փորձ է արվում հիշեցնել Արցախի մասին. Դավիթ Խաժակյան

Օգոստոս 05,2025 12:27

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները այս օրերին հումանիտար աջակցություն են ստանում ռուսական կազմակերպություններից։ Հանկարծ՝ հայտնվում են մարդիկ, ովքեր կոչ են անում արցախահայությանը հրաժարվել այդ օգնությունից։

Զարմանալի չէ։ Նման կոչեր հնչեցնում են հիմնականում այն մարդիկ, ովքեր համակարծիք են իշխանական այն թեզերի հետ, ըստ որոնց՝ չպետք է խոսել արցախահայության վերադարձի իրավունքի մասին, և ընդհանրապես, Արցախի կորուստը համարում են Հայաստանի «անկախացման» գին։

Ռուսաստանը նման քայլերով ցույց է տալիս, որ իր համար դեռևս գոյություն ունի հավաքական արցախահայություն՝ իր բազմաբնույթ հումանիտար կարիքներով։ Փոխարենը այս մարդիկ խրախուսեն նման աջակցությունը՝ որպես մարդասիրական և օրինակելի ժեստ, զբաղված են հակաքարոզչությամբ՝ թիրախավորելով արցախահայության հավաքական իրավունքների պաշտպանումը որևէ մակարդակում:

Ասել է թե՝ նրանց խնդիրը օգնությունը չէ, այլ այն, որ որևէ մակարդակում փորձ է արվում հիշեցնել Արցախի և արցախահայության մասին՝ որպես ադրբեջանաթուրքական ագրեսիայի և էթնիկ զտման զոհ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031