Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգներ տանիքում

Օգոստոս 05,2025 12:34

Երևանյան բացառիկ ժամանցային երեկոներից են բացօթյա համերգները՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում: Մայրաքաղաքի սրտում, թամանյանական ամենագեղեցիկ ճարտարապետական կառույցներից մեկի տանիքում հանիսատեսը վայելում է ոչ միայն յուրահատուկ համերգային ծրագիրը, այլեւ հիանում իր առջև բացվող երևանյան գեղեցիկ տեսարանով, մտերմիկ ու զով երեկոյով և, իհարկե, հայկական անուշաբույր գինով:

Այս ամռանն «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում հանդես են եկել երևանյան ջազի լեգենդ Մալխասը՝ իր բենդով, Ազգային ֆիլհարմոնիկի երաժիշտները հաջողությամբ ներկայացրել են Լյուդովիկո Էյնաուդիի սիրված ստղծագործությունները, հանդիսատեսի կողմից շատ սիրվեց «Ռետրո Երևան» ծրագիրը, որտեղ հնչում են Երևանի մասին հին ու բարի երգերը՝ Մաշա Մնջոյանի, Արփիի և Վարդան Բադալյանի կատարմամբ:

Իսկ այսօր բաց երկնքի տակ կհնչի «Երաժշտություն առանց սահմանների» ծրագիր՝ ջազ, էթնո և իմպրովիզային տրամադրություն կապահովեն սիրված ու միշտ սպասված երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը և Արտյոմ Մանուկյանը:

Օգոստոսի 6-ին, ելույթ կունենա Ֆորշը «Ռե մինոր» բենդի հետ, օգոստոսի 20-ին կհնչեն Առնո Բաբաջանյանի անմահ ստեղծագործությունները՝ Մաշա Մնջոյանի, Վարդան Բադալյանի և Արթուր Աղաջանովի գեղեցիկ մեկնաբանություններով, հանդիսատեսի բազմաթիվ խնդրանքներով կկրկնվեն «Մալխաս ջազ բենդի» (օգոստոսի 21) և «Ռետրո Երևան» (օգոստոսի 22) ծրագրերը:

Նկարների միջոցով փորձենք փոխանցել այս յուրահատուկ երեկոների մթնոլորտը, բայց ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031