Լրահոս
Օրվա լրահոսը

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավարը կամավոր հանձնվել է իրավապահներին

Օգոստոս 05,2025 14:21

Factor. Եկատերինբուրգում (Ուրալում) ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին Մոսկվայում հեռակա կարգով կալանավորվել է։ Նման որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելուց հետո, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ռուսական աղբյուրներին։

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Շիխլինսկիին կարող են մեղադրանք առաջադրել սպանության փորձի և պետական պաշտոնյայի նկատմամբ բռնության համար։

Նա այժմ Եկատերինբուրգի քննչական մեկուսարանում է։

ВЧК-ОГПУ տելեգրամ ալիքը հայտնել էր, Շիխլինսկին «կամավոր ներկայացել է Մոսկվայի իրավապահ մարմիններին»: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա թաքնվել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը։ Բանակցություններից հետո նա դուրս է եկել և հանձնվել իշխանություններին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031