«Արցախը ՌԴ-ն չհանձնեց, հանձնեց հայ ժողովուրդը՝ չպայքարելով այն իշխանության դեմ, որին բերել էր եւ որի ձեռքերով հանձնվեց Արցախը։ ՌԴ-ն ի՞նչ արեց, ի՞նչ չարեց, իր շահերն ինչպես պաշտպանեց․․․»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ցավ հայտնելով, որ գործող լուրջ պաշտոնյաները չեն արձագանքել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին։ Նրա գնահատմամբ՝ Արցախը դարձավ Նիկոլի անձնական ամբիցիաների, քաղաքական տերերի, քաղաքական խարդավանքների եւ տարաբնույթ աշխարահաքաղաքական կոմբինացիաների զոհ։
«Կարո՞ղ է Արցախը կրկին դառնալ հայկական՝ այո։ Որեւէ մեկը հիմա դուրս գա, դա ձեզ խոստանա՝ չհավատաք։ Ձեր հավատը պետք է այստեղ լինի (սիրտն է ցույց տալիս-Ն․ Գ․)»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ դրա համար կենսակերպ պետք է լինի աստվածաշնչյան բանաձեւը՝ «Հաջորդ տարի՝ Շուշիում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արձագանքելով ժողովրդին մեղադրելու մասին հարցին էլ, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ շատ հաճելի է պատասխանատվությունն այլոց վրա դնել․ «Խալխը եկավ մեր հող ու ջորը հանձնեց, մեր երեխեքի ճակատագրի հետ խաղաց՝ գնա՞ց, հա՞։ Բա մենք ո՞ւր էինք, բա մենք՝ ո՞վ էինք, բա մենք ինչի՞ համար էինք»։
Իր կարծիքով՝ ոչ մի խնդիր էլ չենք լուծելու, քանի մեղավորներին դրսում ենք փոնտրում, ոչ թե ներսում։ Եթե դուրս ենք եկել փողոց ու չի ստացվել, ասում է՝ մեղավոր ենք՝ բոլորս՝ բոլոր այն մարդիկ, ովքեր կարող էին ու չարեցին։ Նա նկատում է՝ բազմաթիվ գերտերություններ ցանկանում են Գազայի հարցը լուծել, Կիպրոսի հարցը լուծել, այլ վիճելի հարցեր լուծել, բայց միակ հարցը, որը հաջողել են լուծել, դա ԼՂՀ հարցն է։
Ի դեպ, Արմեն Աշոտյանն ասաց, որ 2016 թվականից ի վեր՝ տարբեր իրավիճակներով պայմանավորված, իր շրջապատում թափուր տեղեր են առաջանում․ այս ընթացքում էլ իր կյանքից ավելի շատ մարդ հեռացել է, քան եկել, բայց ինքը որակապես է շահել։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութն՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ