Դիմում
Արդարադատության և առողջապահության նախարարներին, նախաքննությունն իրականացնող մարմնին կալանավորված Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի հետ կապված
Արամ Զ. Սարգսյանի դեմ առերևույթ շինծու, մտացածին կասկածանքներով, անհեթեթ հեռախոսազանգերի գաղտնալսման հիման վրա, ինչպես արդեն հայտնի է, թոշակառու, հաշմանդամ, սրտային և երիկամային անբավարարությամբ տառապող Ստեփան Սամվելյանի դեմ հարուցված է քրեական գործ։
Հանրային անաչառ և օրինական իրազեկման, պատկան մարմիններին փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետևողական դիմումների ու աշխատանքի շնորհիվ կալանավորյալը սրտային և երիկամային սուր անբավարարություն ախտորոշմամբ, որը տվել է շտապ օգնության բժիշկը, տեղափոխվեց ՍԲ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի սրտաբանական բաժանմունք, որտեղ կյանքին ուղղակի սպառնացող վտանգի ցուցմամբ կատարվել է սրտի անոթների ստենտավորում, դրվել է երկու ստենտ, որից հետո, ինչպես գիտենք, պահանջվում է ցկյանս հետևողական բուժում մի շարք շարք դեղամիջոցների ամենօրյա ընդունմամբ։ Սակայն սուր երիկամային անբավարարությունը բուժված չէ, միայն մասամբ կայունացվել է կրեատինինի ցուցանիշը, կա է դիալիզի հնարավոր կիրառման անհրաժեշտություն, բացի այդ՝ Սամվելյանի մոտ առկա են հիշողության պարբերական կորուստ, խոսքի խանգարումներ, նրա գլխուղեղի ուսումնասիրություն կատարված չէ։
Կարդացեք նաև
Փաստաբանն ահազանգում է, որ նշյալ հիվանդություններով տառապող Սամվելյանին այսօր կարող են տեղափոխել Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ, որտեղ անհնար է սուր վիճակում գտնվող բուժառուների մասնագիտական արդյունավետ բուժում։
Դիմում ենք Արդարադատության և Առողջապահության նախարարներին, նախաքննությունն իրականացնող մարմնին հորդոր-պահանջով բժշկական ցուցումների հիման վրա Ստեփան Սամվելյանին տեղափոխել մասնագիտական բուժհիմնարկի երիկամային բաժանմունք, ինչպես նաև նախաքննություն վարող մարմնի կողմից նշանակել նոր դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Ստեփան Սամվելյանի հիվանդությունների համատեղելիությունը կալանքի հետ։
- Արամ Սարգսյան Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր,
- Հրանտ Բագրատյան ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր,
- Նարինե Դիլբարյան ՀԴԿ փոխնախագահ, «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ,
- Զարուհի Փոստանջյան փաստաբան
- Քրիստինե Վարդանյան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր
- 6․Գառնիկ Դանիելյան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր
- Արթուր Մուրադյան, ԱԻՆ պահեստազորի գնդապետ, «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ,
- Ժասմինա Ղևոնդյան «Ներուժ» ՀԿ նախագահ, «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ
- Արթուր Մուսայելյան «Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ,
- Խաչատուր Մարոզյան «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ,
- Աննա Այվազյան Արցախի Հանրապետության «ԱՎԱԳՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ» փոխնախագահ
- Էդուարդ Փոլադով «Ադրբեջանից բռնագաղթվածների Միության» նախագահ
- Անաստաս Իսրայելյան «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԿ նախագահ։
- Արզիկ Մխիթարյան հոգեբանական գիտությունների դոկտոր֊ պրոֆեսոր
- Լավրենտ Ղալայան Արցախի ժողովրդական նկարիչ
- Յուրա Հովհաննիսյան Արցախի Հանրապետության ժողովրդական քանդակագործ
- Մելսիդա Հակունց «Հայ Արվեստի տուն» ՀԿ նախագահ
- Մարի Բարսեղյան-Խանջյան պատմական գիտությունների թեկնածու
- Վահրամ Ղահրամանյան Արցախահայության իրավունքների պաշտպանության խորհրդի համակարգող
- Սիրվարդ Մարգարյան «Արցախից Արցախ տեղեկատվական, վերլուծական, հետաքննական, իրավապաշտպան կենտրոնի» նախագահ
- Կարմեն Ավետիսյան ԱՀ «ԱՎԱԳՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ» նախագահ
- Լեոնիդ Հարությունյան ԱՀ Ժողովրդական արտիստ
- Զոյա Ջուլհակյան «Քարավան-88» բարեգործական ՀԿ նախագահ
- Ալեքսանդր Մելքումյան լրագրող
25․ Անժելա Թովմասյան «Հայելի ակումբ»-ի տնօրեն, գլխավոր խմբագիր
26․ Ռուզաննա Ստեփանյան «armlife am»-ի գլխավոր խմբագիր
27․ Անի Գևորգյան «Newday am»-ի գլխավոր խմբագիր
28․ Գոհար Հակոբյան «Առավոտ օրաթերթ»
- Նաիրա Զոհրաբյան «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ
30․ Կարինե Նալչաջյան գիտությունների թեկնածու
31․ Դավիթ Ջամալյան գիտությունների թեկնածու
32.Արփեն Մովսեսյան
33.Վահան Կարապետյան