«Վերջին շրջանում թե՛ երկրի ղեկավարությունը, թե՛ իրադարձությունները, թե՛ իրավապահ մարմինների կողմից քաղբանտարկյալների նկատմամբ պրոցեսները վկայում են, թե ինչ տխուր եւ ցավալի իրավիճակում ենք»,- «Հայելի» ակումբում ասաց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը:
«Պատկերացնո՞ւմ եք՝ երկրի նախագահը գնում է Սյունիք ու սյունեցիներին ասում է ՝ պիտի Սյունիքի դարպասները բացենք թուրքերի առաջ: Իսկ ինչո՞ւ մինչ օրս Սյունիքի դարպասները չեն բացվել, ի՞նչ է՝ նախկինները չե՞ն գիտակցել դրա կարեւորությունը կամ դրա վտանգը: Այսինքն, այդ ո՞ւմ առաջ ես ուզում բացել Սյունիքի դարպասները՝ Արցախում ցեղասպանություն իրականացրած թուրքերի, 1915թ. ցեղասպանություն իրականացրածների դե՞մ, դարպասները բացում ես, որ թուրքը գա քո հողի մեջ զարգացնի քո ապրելակե՞րպը»,-տարակուսանք է հայտնում Անաստաս Իսրայելյանը:
Նրա խոսքով. «Էդ որ գիտակցաբար կամ անգիտակցաբար նման մտքեր եք արտահայտում, նախ ներկայացրեք, թե բանակցային ի՞նչ պայմանավորվածության հիման վրա եք բացում դարպասները: Պայմանավորվածության կետերի մասին մենք տեղեկանում ենք Ադրբեջանի ղեկավարներից, իսկ այստեղ սուտ թեզեր եք ներկայացնում ժողովրդին՝ խաբելով, ամեն կերպ մոլորեցնելով… Իբր տնտեսական զարգացման մասին եք խոսում, բայց չեք ասում՝ որ ոլորտներում եւ որ ուղղություններով»:
«Վերածնվող Արցախ» հ/կ նախագահը դիմում է ՀՀ նախագահին. «Ասում ես՝ փող կա, փողի խնդիր չունենք, բա որ փողի խնդիր չունենք, այսօրվա ծանր իրավիճակում 150 հազար արցախցիներ՝ ցեղասպանությունից մի կերպ փրկված, փախստական են դարձել ու ամիսներով փողոցներում բողոքում են, իրենց պահանջներն են ներկայացնում, որ գոնե գոյատեւելու տարրական հնարավորություններ տաք, որպեսզի չարտագաղթեն»:
Կարդացեք նաև
Նա նաեւ Փաշինյանին է դիմում՝ հերոսների արյունը դեռ չի չորացել, իսկ դու նոր պատերազմ ես բերում: ՀՀ իշխանություններին Անաստաս Իսրայելյանն ասում է՝ դուք կասկածելի եք, դրա համար Արցախի վերադարձը կասկածի տակ եք դնում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ