Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Եթե Ստեփան Սամվելյանին նորից տեղափոխեն «Արմավիր» ՔԿ դժոխքը, ապա ակնհայտ կլինի, որ հենց իրենք են սպանություն կազմակերպողները եւ սպանության փորձ կատարողները»

Օգոստոս 05,2025 17:17 Share

Իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը երեկ տեղեկացրել էր, որ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ակտիվիստ Ստեփան Սամվելյանին երկու ստենտ են դրել, վիրահատությունը անցել է նորմալ, եւ նրա առողջությունը  դրական դինամիկայի մեջ է: «Ասացին, որ այս պահին բարդություններ արձանագրված չեն, եւ սպասում են, որպեսզի վաղը կրեատինինի նոր հետազոտություն անեն: Ասում են՝ չի բացառվում, որ վաղը նրան դուրս գրեն այս հիվանդանոցից: Եթե դուրս են գրում այս բաժանմունքից, ապա Ստեփան Սամվելյանը անպայման պետք է տեղափոխվի մեկ այլ բաժանմունք՝ կապված երիկամների անբավարարության հետ, որովհետեւ բարձր տոկոսի կրեատինինը շատ վտանգավոր է: Պարտադիր պետք է բժիշկների մշտական հսկողության տակ գտնվի: Եթե փորձեն Ստեփան Սամվելյանին նորից տեղափոխել «Արմավիր» ՔԿ դժոխքը, ապա ակնհայտ կլինի, որ հենց իրենք են սպանություն կազմակերպողները եւ սպանության փորձ կատարողները»,-հայտարարել էր տիկին Փոստանջյանը:

Ավելի ուշ իրավապաշտպանը տեղեկացրել է նաեւ, որ բժշկի հետ զրույցում պարզել է, որ ստենտավորումից հետո Ստեփան Սամվելյանի սիրտ-անոթային անբավարարությունը թեեւ մեղմացել է, սակայն կրեատինինի բարձր լինելը մնում է մտահոգիչ:

«Խնդիր կա, որպեսզի պարոն Սամվելյանի երիկամային անբավարարության հարցը նույնպես գտնվի բժիշկների հիվանդանոցային մշտական հոգածության ներքո: Ստեփան Սամվելյանը տառապել է երիկամային եւ սրտի սուր անբավարարությույունով, ամսի 21-ին այսպիսի տվյալներով հոսպիտալացվել է, եւ քննիչի պարտադրանքով են նրան տեղափոխել մեկուսարան»,-տեղեկացրել է Զարուհի Փոստանջյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031