Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում մեկնարկել է «EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը» մշակութային ծրագիրը

Օգոստոս 05,2025 17:06

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մայ Լիդ Թայմ» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիում մեկնարկել է «EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը» մշակութային ծրագիրը:

Այն ուղղված է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես՝ ազգային երգարվեստի ճանաչելիության բարձրացմանը՝ Գյումրիի հանրային տարածքներում ժամանակակից գործիքավորմամբ ներկայացնելով ազգային երգերը և ավետիսները։

Նախաձեռնությունը կնպաստի ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցված արժեքների պահպանությանը,  փոխանցմանը և  հատկապես երիտասարդության շրջանում հանրայնացմանը:

Ծրագրի իրականացումը նպատակ ունի նաև խթանել նաև Գյումրիի երաժշտական ժառանգության կենսունակությունն ու տարածումը նորարարական և մասնակցային մշակութային միջավայրերի ստեղծմամբ՝ երիտասարդական ներուժի միջոցով։

«EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը» երիտասարդական մշակութային ծրագիրը հավանության է արժանացել ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթում:

 ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031