«Արմենպրես». Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում անցկացվող Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի կառավարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի երկկողմ հարաբերություններին և ռազմավարական գործընկերությանը, տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա գործընթացները։
«Նշվել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության առանձնահատուկ կարևորությունը։ Վարչապետը հայտարարել է, որ այդ ուղղությամբ կարևոր առաջ քայլ է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի մասին։ Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու այդպիսով ապահովելու տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն»,- ասված է Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։