Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում փորձել են հրկիզել Սուրբ Սոֆիա տաճարը

Օգոստոս 05,2025 20:02

Ermenihaber.am.  Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարում, որը 5 տարի է, ինչ վերածվել է մզկիթի, արտառոց միջադեպ է տեղի ունեցել։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է կարմիր գլխարկով մի տղամարդ, ով ենթադրաբար օտարերկրացի է եղել, փորձել է գիշերով հրկիզել մզկիթը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա թաքնվում սյան հետևում, գրպանից հանում թղթերն ու այրում։

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը  նկատել է մի կին և սկսել բղավել, ինչից հետո մզկիթի իմամի հետ փորձել են հանգցնել կրակը։ Դեպքից հետո ոստիկանությունը հետաքննություն է սկսել և 2 օր անց ձերբակալել կասկածյալին։

Պարզվել է, որ վերջինս նախկինում  բուժում է ստացել հոգեկան առողջության կենտրոնում։ Դեպքից հետո մզկիթում անվտանգության միջոցները խստացվել են։

Նշենք, որ Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի է վերածվել 2020-ի հուլիսի 24-ին և այն գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:

 

Աղբյուր`    turkiyegazetesi.com.tr

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031