Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցներին ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը

Օգոստոս 05,2025 20:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը:

Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։

Վարչապետն իր ելույթում ողջունել է համաժողովի մասնակիցներին և նրանց ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին:

Համաժողովը միտված է համահայկական երիտասարդական օրակարգի առանցքային հարցերի քննարկմանը, սփյուռքի և Հայաստանի երիտասարդական շրջանակների միջև ցանցային աշխատանքի ընդլայնմանը, հայրենիքում սփյուռքի երիտասարդների ներուժի ներգրավմանն ու երիտասարդների դերի մեծացմանը Հայաստան-Սփյուռք համագործակցության շրջանակներում։

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031