Լրահոս
Օրվա լրահոսը

Ջենիֆեր Լոպեսին Ստամբուլում թույլ չեն տվել մտնել Chanel-ի խանութ

Օգոստոս 05,2025 21:44

Աշխարհահռչակ ամերիկացի փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը Ստամբուլում հայտնվել է անսպասելի իրավիճակում, երբ Chanel խանութը հրաժարվել է նրան ներս թողնել՝ պատճառաբանելով, որ բուտիկում արդեն չափազանց թվով հաճախորդներ կան։

Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ իր համերգից մեկ օր առաջ, Լոպեսը եղել է Ստամբուլի շքեղ Istinye Park առևտրի կենտրոնում, որտեղ անվտանգության աշխատակիցը նրան թույլ չի տվել մուտք գործել Chanel խանութ։

Լոպեսը հանգիստ է արձագանքել կատարվածին՝ ասելով․ «Լավ, խնդիր չկա» եւ հեռացել է՝ առանց որեւէ արձագանքի։

Ավելի ուշ խանութի աշխատակիցները մոտեցել են Լոպեսին՝ հրավիրելով նրան ներս մտնել, սակայն, ըստ Patronlar Dünyası բիզնես-կայքի, նա մերժել է առաջարկը։

Chanel խանութում տեղի ունեցածը, սակայն, չի խանգարել աստղի հետագա գնումներին:

Լոպեսը երեք ժամ շարունակ պտտվել է առեւտրի կենտրոնի Celine եւ Beymen շքեղ հագուստների խանութներում։ Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ նա տասնյակ հազարավոր դոլարների գնումներ է կատարել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031