Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրեղավանի ավագանու ՔՊ-ական անդամը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել

Օգոստոս 06,2025 10:42

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հերթական ՔՊ-ականին է նշանակել կառույցում պաշտոնի։ Բյուրեղավանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդեւանյանը նշանակվել է ՀԷՑ-ի «Նաիրի» մասնաճյուղի տնօրեն:

«Այսօրվանից ստանձնել եմ Հայաստանի էլեկտրական ցանցերի Նաիրի մասնաճյուղի տնօրենի պատասխանատու պաշտոնը։

Սա ինձ համար մեծ պատիվ է, բայց միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն։ Որպես պետականությանն ու երկրին ծառայելու իմ սկզբունքի հետևողական կրող՝ այստեղ ևս նպատակ ունեմ աշխատելու բացառիկ նվիրումով, բարձր պատասխանատվությամբ և առաջադեմ մոտեցումներով։

Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին՝ վստահության համար։

Շարունակում եմ ծառայել հայրենիքիս՝
հանուն կայուն զարգացման և հանրային բարեկեցության», – ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Վլադիմիր Վարդեւանյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031