Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը ներդնում է SatsifAI հարթակը՝ հաճախորդների գոհունակության շարունակական վերլուծության նպատակով

Օգոստոս 06,2025 10:49

Ucom-ը՝ հավատարիմ մնալով իր հաճախորդակենտրոն մոտեցմանը, ներդնում է հարցումների SatisfAI նորարարական հարթակը՝ հաճախորդների գոհունակության և սպասարկման փորձի շարունակական վերլուծության նպատակով:

SatisfAI-ի կիրառումը Ucom-ին հնարավորություն կտա անցկացնել NPS  (Net Promoter Score/ Հաճախորդների գոհունակության ցուցանիշ) և այլ արագ ու պարզ հարցումներ, իրական ժամանակում վերլուծել տվյալները և ավելի արագ արձագանքել հաճախորդների կարիքներին։ SatisfAI-ը առավելագույնս հեշտացրել է այդ գործընթացը՝ տրամադրելով հարմարավետ ինտերֆեյս և տվյալների վերլուծության ավտոմատացված գործիքներ։

«Հարցումների համակարգի ներդրումը համահունչ է Ucom-ի հաճախորդակենտրոն ռազմավարությանը։ Մեր բաժանորդներից յուրաքանչյուրի համար հարմարավետ թվային փորձառություն ապահովելու համար մենք ձգտում ենք կիրառել այդ պահին հասանելի ամենավերջին նորարարական լուծումները։ Վստահ եմ, SatisfAI հարթակը կօգնի, որ տվյալների վրա հիմնված որոշումների միջոցով շարունակաբար բարձրացնենք ծառայությունների որակը», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ուրախ ենք Ucom-ի հետ այս համագործակցության մեկնարկի համար։ Մինչ այս մեր հարթակը հաջողությամբ ներդրվել է մի շարք բանկերում, իսկ այժմ Ucom-ն առաջինն է դառնում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում, որը կկիրառի մեր լուծումները։ Առաջին փուլով հարթակի բազային ֆունկցիաներն արդեն ներդրվել են,  ակնկալում ենք, որ շուտով արհեստական բանականության մոդուլը նույնպես կկիրառվի Ucom-ում», –  ասաց SatisfAI –ի համահիմանդիր Հայկ Կարապետյանը։

NPS հարցումը տարածված միջազգային մեթոդաբանություն է, որն օգտագործվում է ընկերության հանդեպ հաճախորդների հավատարմության և ծառայություններից բավարարվածության աստիճանն արագ պարզելու համար: Համակարգը հնարավորություն է տալիս ծառայության մատուցման ավարտից անմիջապես հետո SMS-ի, մոբայլ հավելվածի կամ էլեկտրոնային փոստի միջոցով  կապ հաստատել հաճախորդի հետ և կարճ հարցման միջոցով  գնահատել նրա հավատարմությունը, ինչպես նաև՝ սպասարկման որակից գոհունակությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031