Aravot.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզային Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը բացահայտել է կավատության դեպք, որի մեջ կասկածվում է Գյումրու 50-ամյա բնակչուհի Վ․Ս․-ն։
Օգոստոսի 4-ին ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ վերջինս 2024-25 թվականների ընթացքում Գյումրի քաղաքում բնակվող երեք կանանց՝ 43-ամյա Լ․Վ․-ին, Մ․Թ․-ին և 41-ամյա Գ․ Ղ․-ին պարբերաբար կանչել է Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվող «Առլեկինո», Մարմաշենի խճուղում գտնվող «Գարուն», Շարա Տալյանի փողոցում գտնվող «Աստրալ», Տերյան փողոցում գտվող «Ռազգուլյայ» և Մարալիկ քաղաքում գտնվող «Ռուբլոյվկա» ռեստորանահյուրանոցային համալիրներ, որտեղ նրանք սեռական հարաբերություններ են ունեցել իրենց անծանոթ տարբեր տղամարդկանց հետ։
Վ․Ս․-ն տղամարդկանցից որոշակի գումար է վերցրել՝ սեռական ծառայություններ մատուցող կանանցից յուրաքանչյուրին տալով 10 հազար դրամ։
Երեք կանայք՝ 43-ամյա Լ․Վ․-ն, Մ․Թ․-ն և 41-ամյա Գ․ Ղ․-ն, հրավիրվելով ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչություն, հայտարարել են, որ ստացված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Նրանցից ընդունվել են նույնաբովանդակ հաղորդումներ։
Կարդացեք նաև
Այժմ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Գյումրու 50-ամյա բնակչուհի Վ․Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։