«Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման առաջարկ
1.Ադրբեջանը Հայաստանին է վերադարձնում բոլոր գերիներին, պահվող անձանց՝ դադարեցնելով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը։
2.Միմյանց քաղաքացիների, այդ թվում արցախցիների, դեմ ցանկացած քրեական հետապնդումից և վարչական ու քաղաքացիական հայցերից փոխադարձ հրաժարում մինչև այժմ տեղի ունեցած իրադարձությունների մասով։
3.Ադրբեջանի զինված ուժերը անմիջապես դուրս են գալիս Հայաստանի տարածքներից։
Կարդացեք նաև
4.Սահմանազատման գործընթացն ավարտվում է առավելագույնը 3 տարվա ընթացքում՝ ԵԱՀԿ կողմից հրապարակված «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում.մարտահրավերներ և լուծումներ» ուղեցույցում առկա սկզբունքների և մոտեցումների հիման վրա։
5.Երկու երկրների պետական պաշտոնյանների կողմից և հանրային միջավայրում փոխադարձ ատելության բացառում։
6.Երկու երկրների կողմից նախկինում ստորագրած փաստաթղթերում առկա փոխադարձ պարտավորությունների դադարում։
7.Նախկին ԼՂԻՄ-ի շրջանի սահմանով և տարածքում «միջազգային խաղաղապահ ուժերի» անժամկետ տեղակայում՝ Արցախ հայ բնակչության վերադարձի և անվտանգության ապահովման նպատակով։
8.Հայաստանի և Արցախի միջև անխափան կապի ապահովում «միջազգային խաղաղապահ ուժերի» միջոցով՝ հումանիտար աջակցության նպատակով։
9.Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների բացում՝ այդ թվում երկաթուղային ճանապարհների ինտեգրում երկու երկրներում գործող առկա երկաթուղային ցանցերին՝ երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության սկզբունքով։
10.20 տարի ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների և բեռների տարանցիկ տեղափոխման համար փոխադարձ վճարների գանձման բացակայություն։
11.Երկու երկրների քաղաքացիների և բեռների տեղափոխման ժամանակ «միջազգային աջակցող խմբի» ուղեկցում մյուս երկրի տարածքում։
12.Միջազգային խաղաղապահ ուժերը և աջակցող խումբը ստեղծվում է ԱՄՆ նախաձեռնությամբ և կառավարմամբ, որոնց անդամակցող այլ երկրների առկայությունը տեղի է ունենում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի համաձայնությամբ։
«Ապրելու երկիր» կուսակցություն