Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ, եթե Նիկոլը հանդիպում է Ձմեռ պապին, դա մեզ համար որևէ լավ բան չի խոստանալու»․ Արմեն Աշոտյան

Օգոստոս 06,2025 13:56

«Չեմ սիրում խոսել այս գործից, քանի որ իմ արժանապատվությունից ցածր եմ համարում խոսել մի բանի մասին, որտեղ, համարում եմ, որ որևէ քրեական տարր չկա։ Սա կեղտոտ քաղաքական հետապնդում է»,-իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա փաստեց՝ ինքը ոչ առաջինն է, ոչ վերջինը․ «Այս յոթ տարիների ընթացքում ռեպրեսիվ մամլիչի տակ են փորձում ինձ գցել։ Փառք տիրոջը․ ոչ միայն ես, այլև տասնյակ այլ մարդիկ այս մամլիչին չեն ենթարկվում, չեն կոտրվում, դուրս են գալիս այս ամենից՝ իրենց արժանապատվությունն ու բարի համբավը պահպանված»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի առիթով լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են ամենավերջում հայ ժողովրդին տեղեկացնում, քանի որ միայն այսօր է հաստատում եղել կառավարության կողմից, Արմեն Աշոտյանն այսպես պատասխանեց․ «Այս կառավարությունը հայ ժողովրդի կառավարությունը չէ, և դրա համար հայ ժողովրդին վերջին պահին ընդամենը տեղեկացնում են։ Այս կառավարությունն այն շրջանակների, այն տերերի կամակատար կառավարությունն է, որը նաև այս ամենի մեջ ունի հսկայական սեփական շահ։ Հայ ժողովուրդը զրկվել է սեփական պետությունից։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գոյությունը՝ որպես իշխանություն՝ դեռևս դրա ամենամեծ ապացույցն է, խարանն է մեր բոլորի ճակատին։ Որ ասում եմ՝ ժողովուրդ, ես էլ մեջն եմ։ Վաղուց որևէ պաշտոն չունեմ, չեմ էլ հավակնում դա ունենալ։ Մեր բոլորի մեղքի բաժինն է, որ Նիկոլի կառավարությունը դեռևս շարունակում է ներկայացնել մի կառավարության, որը ժողովրդին հաշվետու չէ, կարող է արհամարհել ժողովրդին, որը վաճառում է հայ ժողովրդի հողերը, ունեցվածքը, կյանքերը։ Ես իմ ժողովրդին կարող է՝ մինչև վերջ չեմ ճանաչում, բայց սիրում եմ՝ ի տարբերություն նրանց, որոնք ասում են, որ ճանաչում են, բայց ատում են այդ ժողովրդին»։

Հարցին՝ ի վերջո ի՞նչ սպասումներ ունենալ ամերիկյան հանդիպումից, Արմեն Աշոտյանն այսպես պատասխանեց․ «Որևէ լավ սպասում չենք կարող ունենալ որևէ հանդիպումից։ Անգամ, եթե Նիկոլը հանդիպում է Ձմեռ պապին, դա մեզ համար որևէ լավ բան չի խոստանալու։ Կապ չունի՝ ում է հանդիպում, անգամ, եթե իր պատկերն է տեսնում հայելու մեջ, Նիկոլը Նիկոլին է հանդիպում, դա արդեն վատ բան է։ Որևէ դրական սպասում չենք կարող ունենալ մի կառավարությունից, որն իր գործունեությամբ ապացուցել է, որ հակահայկական է։ Մարդ, որը մեզ աշխարհում ներկայացնում է, մեզ դարձրել է աշխարհի մակարդակով ամենաանթասիբն ու ամենավարկաբեկվածը։ Նման ժողովուրդ այլևս չկա, որ ուղիղ եթերում, ռեալ թայմ եթերում խայտառակ է լինում։ Մենք առաջինն ենք, որը ընդունել ենք Քրիստոնեությունը 301-ին, մենք առաջինն ենք, որը ընդունեց Հուդային՝ 2018-ին և 2021-ին։ Այսպիսի պարադոքսալ ժողովուրդ ենք մենք»։

Լրագրողների դիտարկմանը՝ Ձեր ասուլիսից հետո հանրային սպասումներ եք ձևավորել, արդեն Ձեզ պաշտոններ են տալիս, Արմեն Աշոտյանն այսպես արձագանքեց․ «Այդ մարդիկ, որոնք հավանել են, իրենց կարոտն էին արտահայտում։ Ապագայի հետ կապված հավակնությունների մասին շատ վաղ է խոսել։ Մենք այնպիսի վիճակում չենք, որ թույլ տանք մարդ է՝ իր կարիերան կառուցելու ինչ-որ հովերով ընկնի։ Դրա մասին չէ մեր պետությունը, մեր կյանքը, մեր ժողովրդի ցավը։ Կլինենք այնտեղ, որտեղ պետք կլինի, վստահաբար այդ տեղը կլինի իմ ժողովրդի շարքերում, կողքին և համար»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031