Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ պաշտոնյա Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. «Ազատություն»

Օգոստոս 06,2025 19:33

ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից: Հավելեցին, որ օրենքով սահմանված կարգով դիմումին ընթացք կտրվի:

Նա Քննչական էր տեղափոխվել Գլխավոր դատախազությունից, երեք տարի զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը:

Գևորգ Բաղդասարյանի ղեկավարած վարչությունն է քննում ընդդիմադիրների, մասնավորապես, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, գործարար Սամվել Կարապետյանի գործերը:

Բաղդասարյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով դատախազն է եղել մի քանի տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031