Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդ գիրքը, որ կկարդամ Սի Ծինփինինը ավարտելուց հետո, Ռեջեփ Թայիփ Էրդողանի` «A Fairer World is Possible» գիրքն է. Աննա Հակոբյան

Օգոստոս 06,2025 20:00

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրում է.

«Ավարտեցի Մել Ռոբինսի «The Let Them Theory»-ն, որը թարգմանվել է աշխարհի 50 լեզուներով եւ վեց ամսում, վաճառվելով շուրջ 6 միլիոն օրինակ, դարձել է 2025 թվականի բեսթսելլերը։

Այսօր սկսեցի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի «The Governance of China» գիրքը։

Կարծում եմ` ավելի դանդաղ կկարդամ, քան «The Let Them Theory»-ն։ Բայց իմ առջև նպատակ եմ դրել այն ավարտել մինչեւ օգոստոսի վերջ։

Վերջին 2-3 տարվա ընթացքում ընթերցել եմ քաղաքական գործիչների կամ մերձքաղաքական հեղինակների մի շարք գրքեր, օրինակ՝

  1. Էմմանուել Մակրոնի «Հեղափոխություն»
  2. Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար»
  3. Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը»
  4. Յան-Վերներ Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը»
  5. Փոլ Ռ. Իգնեշիուսի «Հիմա մասամբ գիտեմ»

Հաջորդ գիրքը, որ կկարդամ Սի Ծինփինինը ավարտելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանի «A Fairer World is Possible» գիրքն է։

Կրթվելը նորաձեւ է

🔜 Մեր բարեկամներին եւ հարեւաններին ավելի լավ ճանաչելու\հասկանալու համար

🔜Մեր դարավոր խնդիրները մեր երեխաների ուսերին չթողնելու համար

🔜Մտածելակերպի դրական փոփոխության համար

🔜Կյանքի որակի բարելավման համար

🔜Առողջ հասարակություն ձեւավորելու համար

🔜Ամուր պետություն ունենալու, նոր հայրենիք վերածնելու համար

🔜Ինքնավստահություն ձեռքբերելու համար

🔜Կրթվելը վարակիչ դարձնելու համար

🔜Հաջողությունների հասնելու համար

🔜Նորարար տեխնոլոգիաներին տիրապետելու համար

🔜Մեր հոգեկերտվածքը հղկելու, մարդասիրությունը առաջ մղելու համար

🔜Նախաձեռնողական լինելու համար

🔜Հմտությունների կատարելագործման համար

🔜Սեփական դիրքը հասարակությունում բարելավելու համար

🔜Ինքնաճանաչման համար

🔜Ընտանիքի համար

🔜Գիտելիքը հոգու եւ մտքի հետ ուղիղ կապելու համար

🔜Երաշխավորված կյանք ունենալու համար

 

Կիրթ մարդը հոգս չի դառնում ուրիշների համար։

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄՏՔԻ Եւ ՀՈԳՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՆՈՐՈՎԻ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ՎԱԽԵՐԸ ԵՒ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՆՈՐԱՎՁԵւՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՏԱՐԻ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Ինչ նորաձև է, ինչպիսի ցուցադրաձև է, ինչքան տձև է։ Մանավանդ անգլերենով կարդալը և այդ մասին բոլորին հայտնելը թիթիզանալու սուպեր ձև է։
    Երևի Էրդողանի գրքից հետո էլ շատ ավելի դանդաղ նա կկարդա Շուշիում վերջերս Ալիևի հնչեցրած ելույթի տեքստը, որտեղ պրիմիտիվ ազերին հյուրերի առաջ ծաղրում է նորաձև տիկնոջ “դուխով” ամուսնուն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031