Հեղուկ գազի ներմուծման խնդիրների շուրջ բանակցություններ վրացի գործընկերների հետ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը չի ունեցել․ այդ մասին այսօր նա հայտարարեց՝ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում։ Նա հավելեց, որ բազմաթիվ բանակցություններ վրաց գործընկերների հետ ունեցել է կոնյակի խնդրի հետ կապված։
Հիշեցնենք, որ հեղուկ գազը Հայաստանում թանկացել է, քանի որ Վրաստանում այն տեղափոխող մեքենաներից մի քանի հազար դոլար կաշառք են վերցնում։
Գեւորգ Պապոյանը հայտարարեց՝ Հակակոռուպցիոն դատարան է դիմել լրագրողներից մեկի այն հրապարակման մասով, որում տարակուսանք է հայտնվում, որ Վրաստանում հեղուկ գազ տեղափոխող մեքենաներից կաշառք վերցնելու մեխանիզմում նաեւ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն են ներգրավված։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ