Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքայն գրառմամբ հայտնել է, որ Աղվան Արշակյանի կալանքի փոփոխման պահանջով նոր միջնորդություն է ներկայացրել դատարան:
«Նախորդիվ ներկայացրած հայտարարությամբ անդրադարձել եմ Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու/փոխելու մասին միջնորդությանը և նշել, որ Դատարանն այն մերժել է վարույթ ընդունել` ենթադրելով, որ Դատարանի համար միջնորդությամբ նոր հանգամանք չի ներկայացվել:
Այնինչ, մերժման վերաբերյալ դատական ակտը ստանալուց հետո պարզ է դարձել, որ մերժման պատճառը ոչ թե բովանդակային է, այլ` տեխնիկական (ոչ մեր և ոչ էլ դատարանի մեղքով), ուստի մեր կողմից նոր միջնորդություն է ներկայացվել դատարան:
Ըստ այդմ` Դատարանի կողմից Աղվանի առողջական վիճակի վատթարացումը ՉԻ դիտվել որպես ոչ էական կամ ուշադրության ոչ արժանի հանգամանք:
Կարդացեք նաև
Հուսով ենք, որ նոր միջնորդությունը կընդունվի վարույթ և կենթարկվի պատշաճ քննության», – գրառման մեջ նշել է նա: