2025 թ-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում ապաստան է հայցել 261 օտարերկրյա քաղաքացի։
Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում ամենաշատն ապաստան են հայցում Իրանի քաղաքացիները. այս տարվա 6 ամիսներին ապաստան է հայցել 80 իրանցի, որոնց մեծ մասը՝ 49-ը տղամարդիկ են։
Երկրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են՝ 28 անձ, երրորդում՝ Եգիպտոսի՝ 24, չորրորդում՝ Ռուսաստանի քաղաքացիները՝ 23 անձ, 5-րդ տեղում՝ Կուբայի քաղաքացիներն են՝ 21 անձ։
Հետաքրքրական է, որ այս տարի Հայաստանում ապաստան է հայցել Ադրբեջանի 1 քաղաքացի։ Վերջինս միջին տարիքի տղամարդ է։
Կարդացեք նաև
Միաժամանակ, Հայաստանում ապաստան է հայցել նաև Թուրքիայի 4 քաղաքացի, որոնք նույն՝ 35-64 տարեկան տղամարդկանց խմբում են։
Թուրքիայի մեկ քաղաքացու դիմում մերժվել է ու Հայաստանում ապաստան չի տրամադրվել։
Նշենք նաև, որ ընդհանուր առմամբ, այս տարվա 7 ամիսներին մերժվել է օտարերկրյա 87 քաղաքացու ապաստան ստանալու դիմում։