Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Խաչանովն ամերիկացի Բեն Շելթոնի հետ կորոշի Տորոնտոյի մրցաշարի հաղթողին

Օգոստոս 07,2025 22:11

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյում ընթացող ATP 1000 մրցաշարի եզրափակչում է: Նա $ 9 մլն. 193 հազ.  540 ընդհանուր մրցանակային ֆոնդով այս հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակչում 2 ժամ 55 րոպեում 6:3, 4:6, 7:6 (7:4) հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւին եւ հաղթողին որոշելու համար վճռորոշ դիմակայությունում կխաղա ամերիկացի Բեն Շելթոնի հետ:

Հաղթանակից հետո հրավիրված ասուլիսում Կարեն Խաչանովը կարծիք է հայտնել Տորոնտոյի մրցաշարի նոր ձեւաչափի մասին, որը տեւում է 12 օր: «Մրցաշարը մի փոքր ձգձգված տեսք ունի: Այն , կարծես, գտնվում է  «Մեծ սաղավարտի» ու նախկին ձեւաչափով «մասթերսի» միջակայքում: Մի կողմից, մենք խաղում ենք մինչեւ երեք սեթ եւ ամեն երկրորդ օրը մեզ համար հանգստյան օր է: Մյուս կողմից էլ հարկադրված ես լինում կենտրոնացվածությունդ ավելի երկար ժամանակ պահել»,-հայտարարել է Խաչանովը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031