Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն իշխանությունը, ում համար զրոյական է հայրենիքի տարբեր հատվածների կորուստները, բնականաբար որևէ կաշկանդվածություն չունի մեր հերոս նահատակների ծնողներին ազատությունից զրկելու հարցում». Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 07,2025 22:25

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ընդդիմախոսների դեմ համընդհանուր քաղաքական հետապնդումների պայմաններում իշխանությունը պատահական թիրախներ չի ընտրում:

Հատկապես երբ խոսքը վերաբերվում է «Որդիների Կանչ» ՀԿ-ի առանցքային դեմքերին` Արա Ռոստոմյանին և Գարիկ Գալեյանին:

Վերջիններս այն արժանապատիվ մարդկանցից են, որոնց որդիները հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակվել են, իսկ իրենք շարունակում են որդիների արդար պայքարը` Հայրենիք ունենալու և նրա անվտանգությունը ապահովելու համար:

Արա Ռոստոմյանն անցնում է հորինված «ահաբեկչության» գործով, իսկ Գարիկ Գալեյան` «խուլիգանության» կեղծ մեղադրանքով:

Այն իշխանությունը, ում համար զրոյական է հայրենիքի տարբեր հատվածների կորուստները, բնականաբար որևէ կաշկանդվածություն չունի մեր հերոս նահատակների ծնողներին ազատությունից զրկելու հարցում»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031