Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական անգամ սպասվում են Հայաստանի միակողմանի զիջումներ և Ալիևի դիվանագիտական նոր հաղթանակ. Արտակ Բեգլարյան

Օգոստոս 07,2025 22:40

Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տարբեր միջազգային լրատվական ու փորձագիտական արտահոսքեր նշում են, որ վաղը Վաշինգտոնում ստորագրվելիք փաստաթուղթը հասցեագրելու է Սյունիքի ճանապարհի ռեժիմը և Մինսկի խմբի լուծարումը:

Ոչ մի անդրադարձ չկա ոչ միայն Արցախի ժողովրդի վերադարձին ու մեր ժառանգության ու սեփականության պաշտպանությանը, այլև՝ նույնիսկ գերիների ազատ արձակմանը, որը ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են որպես իրենց առաջնահերթ ուշադրության հարց:

Այսինքն, հերթական անգամ սպասվում են Հայաստանի միակողմանի զիջումներ և Ալիևի դիվանագիտական նոր հաղթանակ, ով նախանձելի հետևողականությամբ կարողանում է ոչնչի դիմաց ստանալ ռազմավարական հաջողություններ:

Դե իսկ Մինսկի խմբի լուծարումը ինքնին մեծագույն ռազմավարական սխալ է Հայաստանի համար, որի դիմաց, կարծես թե, իշխանությունները չեն էլ բարեհաճում հասնել մեր 23 գերիների ազատ արձակմանը, որը շատ կոնկրետ ու իրագործելի խնդիր է՝ հատկապես Թրամփի միջնորդության պայմաններում:

Ամերիկացիները շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում կայուն, արդար, ներառական ու համապարփակ խաղաղությունը, և այդ չափանիշներին չհամապատասխանող փաստաթղթերը չեն կարող խաղաղություն բերել տարածաշրջանին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031