Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունը պարտավոր է նախապես ու հետո էլ մեր ամբողջ ժողովրդին տալ մանրամասն հաշվետվություն մեր պետության, մեր բոլորի անվտանգության համար այս կենսական հարցերի վերաբերյալ. Արման Թաթոյան

Օգոստոս 07,2025 23:23

Այսօր-վաղը որոշվող՝ մեր ու մեր երեխաների ապագային վերաբերող ճակատագրական հարցերը ՀՀ իշխանությունը գաղտնի է պահում ու բոլորիս գցել է տեղեկատվական քաոսի մեջ:

Իշխանական քարոզչությունն այս օրերին հետևողականորեն թաքցնում է, թե ինչ կոնկրետ լուծումներ են նախատեսվում, իսկ հարցեր բարձրացնողները թիրախավորվում են «հակառուս», «հակաամերիկյան» և այլ պիտակներով ու  լռեցվում ագրեսիվ քարոզչությամբ:

Սրան գումարած՝ իշխանությունն անընդհատ փոփոխում է արտաքին օրակարգի կենսական հարցերի վերաբերյալ սեփական դիրքորոշումները, անընդհատ հռչակում է «կարմիր գծեր», որոշ ժամանակ անց ինքն էլ ոտնատակ է անում դրանք։

Տեղեկատվական անորոշության պայմաններում հայկական տիրույթը դարձյալ հեղեղվել է ադրբեջանական ինֆորմացիաներով, որոնցով տարվում է հետևողական, պլանավորված քարոզչություն ադրբեջանական զավթողական ծրագրերի ու շահերի տեսանկյունից: Առկա են նաև որոշ միջազգային հրապարակումներ:

ՀՀ իշխանությունը բանը հասցրել է նրան, որ չկան կոնկրետ քննարկումներ, թե որոնք են հայկական պետական շահերը. ամեն ինչ պտտվում է ադրբեջանական պահանջների շուրջ: Ստացվել է` բանակցությունները միայն ադրբեջանական պահանջների բավարարման մասին են:  Ադրբեջանական շատ հարցեր զրոյից դարձել են օրակարգի թեմաներ։ Անգամ տպավորություն է` Ադրբեջանի հետ հակամարտությունը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքի` Սյունիքի հետ է կապված:

Հայաստանի իշխանությունը պարտավոր է նախապես ու հետո էլ մեր ամբողջ ժողովրդին տալ մանրամասն հաշվետվություն մեր պետության, մեր բոլորի անվտանգության համար այս կենսական հարցերի վերաբերյալ, ինչպես հրապարակներում բազմիցս պոպուլիստաբար խոստացել է, այլ ոչ թե վարպետորեն մոլորեցնի մեր հասարակությանը. միակ բանը, որ սովորել է այս տարիների ընթացքում։

 

ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031