Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի միջոցով Թուրքիան Հայաստանով ուղիղ ճանապարհ կբացի դեպի Ադրբեջան, Կասպից ծով և Կենտրոնական Ասիա. Զատուլին

Օգոստոս 08,2025 16:36

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինի տելեգրամյան գրառումը

Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը սուրժի բաժակով գուշակություններ է անում Պուտինի և Թրամփի հանդիպման մասին, Ռուսաստանի երկու հավատարիմ ընկերներ՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը, Վաշինգտոն են շտապել՝ ԱՄՆ նախագահի հսկողության ներքո գործարք կնքելու համար:

Ամբողջովին պարզ չէ՝ նրանք կստորագրե՞ն այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, թե՞ կսահմանափակվեն ժամանակավոր հուշագրով: Բայց գուշակի մոտ գնալու կարիք չկա հասկանալու համար, որ խոսքը գործարքի մասին է, որի արդյունքում Ամերիկան գալիս է տարածաշրջան, և Ռուսաստանը և Իրանը պետք է հաշտվեն դրա հետ:

Անկախ նրանից, սա ներառվա՞ծ է արդյոք որևէ համաձայնագրի տեքստում, թե՝ ոչ,
հայտնի Զանգեզուրի միջանցքի և դրա վերահսկողության հարցի վրա վերջակետ կդրվի:

Փաշինյանի միջոցով Թուրքիան Հայաստանի տարածքով ուղիղ ճանապարհ կբացի դեպի Ադրբեջան, Կասպից ծով և Կենտրոնական Ասիա: Եվ Թուրքիայի հետ մեկտեղ՝ նաև ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն, որոնք այդպիսով կստանան իրենց բոնուսը:

Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնում հանդիպման անտեսանելի մասնակիցները կլինեն Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը, և գուցե նաև՝ Իսրայելը: Եթե Թուրքիայի և Իսրայելի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ադրբեջանի համար սա կլինի ցանկությունների իրականացում, իրականացումն այն բանի, ինչը սովորաբար անվանում են ազգային շահեր, ապա Ռուսաստանի և Իրանի համար կա ազդեցության կորստի հեռանկար և անհրաժեշտություն՝ շտապ կերպով վերանայելու ծրագրերը, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի ճակատագիրը, որի որի այլընտրանքը դառնում է զանգեզուրյան «Արևմուտք-Արևելք»-ը:

Այս ամենում ամենանողկալին Հայաստանի մասնակցությունն է։ Լեզուս չի պտտվում ասել, բայց Փաշինյանին իրենց վզին նստեցնելով՝ նրան ընտրողները իրենց և Հայաստանի համար դատավճիռ կայացրին: Ազգային շահերի հոտ չի գալիս սրանից։

Իմաստ չկա հիշել, որ Զանգեզուրի միջանցքի գաղափարի օրինականացումը վերաբերում է 2020 թվականին Ղարաբաղում պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրերին։ Այն ժամանակ դա փորձ էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև գոյություն ունեցող Լաչինի միջանցքը փոխարինելու հիպոթետիկ Զանգեզուրի միջանցքով։ Բայց հիմա Լեռնային Ղարաբաղում հայեր չկան,  ինչպես նաև Լաչինի միջանցք չկա։ Եվ դրա հետ մեկտեղ վերացել է նաև ամեն ինչ Ռուսաստանի հետ համաձայնեցնելու անհրաժեշտությունը, ՌԴ-ի, որի հետ Վաշինգտոնի հանդիպման մասնակիցները ցուցադրաբար վիճում են։

Այն, որ այսօր մեր աչքի առաջ դա հնարավոր է դառնում, ոչ միայն որոշ սխալ հաշվարկների հետևանք է, այլև Ուկրաինայի հետ պատերազմի և Արևմուտքի հետ հակամարտության հետևանքով տարածաշրջանում Ռուսաստանի թուլացման օբյեկտիվ փաստ:

Մենք պետք է հնարավորինս արագ հասնենք հատուկ ռազմական օպերացիայի՝ մեզ համար ընդունելի արդյունքի: Այս տեսանկյունից՝ հասկանալի են նախագահ Վլադիմիր Պուտինի դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված են ոչ միայն հատուկ ռազմական օպերացիայի արդյունքի հասնելուն, այլև Թրամփի հետ շփումներից խուսափելուն:

Անվերջ ռազմական գործողություններ ցանկացող յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, որ ինքը ոչնչով չի տարբերվում Անգլիայի և ԵՄ ռուսաֆոբներից, որոնք խաղադրույք են կատարել պատերազմը «մինչև վերջին ուկրաինացին» վարելու վրա։ Որպեսզի այդ ընթացքում Ռուսաստանին հետ մղեն ամենուրեք,  որտեղ, որ դա հնարավոր է:

Հոգնացուցիչ է Կասանդրա լինելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Եթէ, Ռուսաստանի եւ Իրանի ու Ռուսաստանի այդքան վատ բան է՝ ԱՄՆ-թրքական այս միջանցքին բացումը, ապա թող նրանք միջամտէին, ըստ այնմ՝ օգնէին մեր կռուող տղերքին, Արցախի պատերազմի ընթացքին: Մէկ ու կէս ամիս ունէին, որպէսզի մի բան անեն…

    Յետոյ էլ, դեռ իբրեւ թէ Բերձորի միջանցքը պիտի պահպանէին ռուզ զինուորները, հա՞… թուղթէ-վագր մըն է, ձեր այդ Փութինը… մենք էլ մեր բոլոր յոյսերը կապած էինք նրան…

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031