«Ես չեմ ուզում, որ ինձ դնեն կոճղի տեղ հին լեհական պրեֆերանսում», – ասում է Շտիրլիցը հայտնի խորհրդային սերիալում: «Կոճղը»՝ болван-ը այդ խաղում յուրահատուկ դեր է խաղում. այդ դեպքում թույլ խաղացողին կամ ընդհանրապես չ-խաղացողին ձեւականորեն նստեցնում են սեղանի մոտ, քարտեր են բաժանում` պարզապես այն պատճառով, որ պետք է երրորդ մասնակիցը, բայց ոչ մի խաղացող շրջակայքում չկա:
Վաշինգտոնյան եռակողմ հանդիպումն այդ վիճակն է հիշեցնում:
Պարզ է, թե ինչի համար է այս ամենը պետք Թրամփին: Դա նրան հնարավորություն է տալիս հայտարարելու, որ շատ առաջնորդներ փորձում էին խաղաղություն հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բայց միայն ի՛նքը կարողացավ դա անել: Միանգամայն բնական պահվածք է հանրայնություն եւ ծափահարություններ սիրող քաղաքական գործչի համար:
Ալիեւին էլ է դա պետք: Նախ՝ նա ցույց է տալիս, որ ոչ մի կախում չունի Պուտինից եւ երկրորդ՝ Մինսկի խմբի լուծարմամբ ամրապնդվում են 2020 թվականին իր տարած հաղթանակի արդյունքները, բացի այդ՝ չեղարկվեցին ԱՄՆ Կոնգրեսի կողմից 907 բանաձեւով Ադրբեջանի հանդեպ ավելի քանի 30 տարի գործող պատժամիջոցները, որոնք թույլ չէին տալիս այդ երկրին ամերիկյան զենք գնել :
Կարդացեք նաև
Պարզ չէ, թե որն է այստեղ Հայաստանի շահը: («Ռուսներին քշելու» վերաբերյալ հրճվանքը մի կողմ եմ դնում՝ դա առանձին թեմա է): Մեր ինքնիշխան տարա՞ծքն է վերադարձվում, գերինե՞րն են ազատություն ստանում, արցախցիների՝ իրենց հողում ապրելու իրավո՞ւնքն է ապահովվում, թե մեր քաղաքացիների ու գործարարների համար նոր հաղորդակցության ուղիներ են բացվում: Ո՛չ, այդ ուղիները բացվում են թուրքերի եւ ադրբեջանցիների համար:
Այսպիսով, Փաշինյանի մասնակցությունն այդ պրոցեսին սահմանափակվում է ստատիստի դերով:
ԱՄՆ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների «պատմական» հանդիպումից մեկ օր առաջ ադրբեջանական SOCAR եւ ամերիկյան ExxonMobil նավթային ընկերությունները փոխհամաձայնության հուշագիր են ստորագրել՝ Ալիեւի ներկայությամբ: Նրանք կարող էին, չէ՞, այդ փաստաթուղթը ստորագրել մեկ շաբաթ առաջ կամ մեջ շաբաթ հետո: Բայց օրն ընտրված է՝ հատուկ ցույց տալու համար, թե ովքեր են խաղացողները, իսկ ով՝ պարզապես «կոճղ» է:
…Փաշինյանը, որը Վաշինգտոնում երրորդական դերում էր եւ իրեն շատ համեստ էր պահում, կվերադառնա Հայաստան ու նորից կսկսի հոխորտալ, սպառնալ ու հայհոյել: Բայց դա նրան «խաղացող» չի դարձնում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այդ կոճղին իր արտաքին տերերը դրել են իր բարձր պաշտոնում ոչ միայն կոճղություն անելու, այլ նաև օտարներին ձեռնտու ծրագրերը մեր երկրում իրագործելու համար, քանի որ նա անդեմ, անձև անհայրենիք մարդ է։ Արտաքին տերերի ցուցումով այդ կոճղը մեր եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրերից հանեց, հայ ժողովրդի պատմության դասագրքերը փոխեց և այնտեղ գրեց թշնամու ուզած պատմությունը, բոլոր հայրենասեր, արժանապատիվ ու պայքարող հայերին հալածեց, ձերբակալեց, կալանավորեց, հայ եկեղեցականներին սկսեց վարկաբեկել, որպեսզի թուլացնի հայի ողնաշարը և հանգիստ իրագործի իր դավաճանական բոլոր քայլերը – այսօր միջանցքը տվեց և դրա արդյունքում հայերը կդառնան անչափ թույլ և խոցելի, իսկ վաղն էլ անկլավները կտա թուրքին և դա էլ կլինի Հայաստանի թուրքացման մեկնարկը։
Իսկ մեր մտավորականները, քաղաքական և հասարակական գործիչները ներկա պահին կամ պատի ծակերն են մտել, կամ էլ բավարարվում են ընդամենը օնլայն լաչառություններով։ Իսկ ուր? է մեր ազգային արժանապատվությունը, իսպառ վերացել է?:
Սրանք բոլորն էլ ֆինինտերնի գործակալներն են, ֆինինտերնը դեմ է բոլոր ժողովուրդներին, բոլոր պետություններին, ֆինինտերնը ՝ դա այլասերված քոչվորական գլոբալ կառույց է, որի հետ կարող է մրցակցել միայն նորմալ տեղաբնիկ եւ նորմալ քոչվոր ժողովուրդների միասնական նորմալ գլոբալ կառույցը: Միակ միջոցը նորմալների գլոբալ կառույց ստեղծելու համար դա վերադառնալ սկզբունքի, օրենքի, կարմիր գծերի դաշտ եւ համապազօրյա կռիվ տալ սկզբունքի, օրենքի, կարմիր գծերի պաշտպանության համար: Կփրկվեն կռվողները, կոչնչանան անգյալ պատեհապաշտները: Այս պատեհապաշտների մեջ էլ մենք տասը քսան տոկոս հայեր ունենք, նրանց է առաջին հերթին պետք փրկել, նրանց է առաջին հերթին պետք բերել սկզբունքի, օրենքի, կարմիր գծերի դաշտ: Նորմալ իշխանության գլխավոր գործը սա պետք է լինի՝ դաստիարակի իր ժողովրդի քաղաքականապես հետամնաց զանգվածին որպես սկզբունքի, օրենքի, կարմիր գծերի պաշտպան, այլ ոչ թե ներկա նախկիների նման պատեհապաշտ ենթարկվողների:
.. Ամեն անգամ զարմանում ես, այսքան հզոր ուժային երկրի, այսքան հզոր ժողովրդավարության երկրի ղեկավարը ոչ սկզբուք ունի, ոչ գախափար ունի միջազգային օրենքի մասին, ոչ էլ գոնե մի հատ կարմիր գիծ, որից բոլորը դողային.. ֆինինտերնի բոլոր գործակալներն էլ մի գառշոկից են՝ անսկզբունք, անօրեն եւ կարմիր գծերի բացակայություն, հա մեկ էլ բոլորն էլ սուտասան են:
Եթե ես լինեի նախագահ կամ վարչապետ, իմ ընտրողներն ինձ թույլ չէին տա խախտել որեէ կարմիր գիծ ու միջազգային օրենքից դուրս միջազգային որեւէ փաստաթուղթ ստորագրել եւ առավել եւս սուտ խոսել կամ ազգից ծածուկ պահել ազգին վերաբերող տեղեկատվություն:
.. Մենք ենք մեր սարերը, մենք մեր դատավարությունը սկսենք ինքներս մեզ դատելով, որ մեր հաջորդ սերունդներն էլ ասեն Մենք ենք մեր սարերը: