Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփ. «Այս հռչակագրով թույլ կտրվի Ադրբեջանին՝ հասանելիություն ստանալ իր Նախիջեւան տարածքին»

Օգոստոս 09,2025 00:12

Վաշինգտոնում այս պահին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիս են տալիս:

Դոնալդ Թրամփը հայտարարեց. «35 տարի կռվել են իրար հետ Հայաստանն ու Ադրբեջանը, շատ ծանր տառապանք են կրել երկու ազգերը, փորձել են գտնել լուծում, այդ թվում՝ Եվրոպական միության միջոցով, ռուսները մեծ ջանքեր են գործադրել, սակայն այդպես էլ չի ստացվել, քնկոտ Ջո Բայդենը փորձեց, բայց դե գիտեք՝ ինչ տեղի ունեցավ, փորձեց մի տասներկու րոպե, բայց այդպես էլ չստացվեց, եւ բազմաթիվ այլ երկրներ են փորձել եւ հաջողության չեն հասել, բայց այս համաձայնագրով մենք վերջիվերջո հաջողության ենք հասել, խաղաղության ենք հասնում Օվալաձեւ գրասենյակում:

Շատ ենք սիրում մենք այս գրասենյակը, համաձայնագրի բազմաթիվ տարրեր են այստեղ ստորագրվում: Հայաստանը եւ Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած կռիվ, բացել առեւտրային, ճանապարհորդական, դիվանագիտական հարաբերությունները, հարգել միմյանց ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Խիստ կարեւոր բան էր, եւ ես երկար ժամանակ այս պարոնների հետ անցկացրեցի, կարծում եմ՝ իրենք շատ լավ հարաբերություն են ունենալու, եթե ճիշտն եք ուզում իմանալ, այդքան շատ չեն իրար հանդիպել, բայց հավանաբար արդեն կհանդիպեն, երկուսդ էլ կարծում եմ հրաշալի հարաբերություններ եք ունենալու, կասկած չկա, եւ եթե ոչ՝ ապա ինձ զանգեք եւ ես կշտկեմ ամեն ինչ»:

Ապա ասաց. «Լուծել ենք մի շատ կարեւոր հարց: Այս հռչակագրով նախատեսվում է Թրամփի ուղի՝ TRIPP, որը թույլ կտա Ադրբեջանին՝ հասանելիություն ստանալ իր Նախիջեւան տարածքին, միաժամանակ չխախտելով Հայաստանի ինքնիշխանությունը, սա զարմանահրաշ է: Հայաստանը բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ հետ, որ այս միջանցքը մինչեւ 99 տարով երկարացնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031