Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում հասել ենք կարեւոր հանգրվանի․ Նիկոլ Փաշինյան

Օգոստոս 09,2025 00:50

«Այսօր հասել ենք կարեւոր հանգրվանի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Մենք անցյալում ունեցած պատմությունից ավելի լավ պատմություն ունենալու հիմքեր ենք դնում»,- Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, «այս բեկումնային առաջընթացը» հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության եւ մեր տարածաշրջանում խաղաղության նկատմամբ նրա վճռական հանձնառության․ «Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի մեր երկրների միջեւ տասնամյակներ տեւած հակամարտությանը վերջ դնելու համար եւ կբացի նոր դարաշրջան հիմնված միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի վրա։ Այսօրվա հռչակագրերը, որոնք անձամբ կստորագրի նաեւ նախագահ Դոնալդ Թրամփը եւ ստորագրման արարողությանն անձամբ ներկա կլինի, վստահություն եւ երաշխիք է տալիս առ այն, որ մենք Հարավային կովկասում բացում ենք խաղաղության, բարգավաճման, անվտանգության եւ տնտեսական համագործակցության էջը»։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին համաձայնագիրը հիմնված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության սկզբունքների վրա։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թրամփին այս արդյունքին հասնելու գործում ունեցած միջնորդական դերակատարման համար։ Սա լրջագույն հաջողություն է աշխարհի համար, քանի որ ավելի խաղաղ տարածաշրջանը նշանակում է ավելի անվտանգ աշխարհ։ Մեկ նախադասությամբ սա կարելի է մեկնաբանել հետեւյալ կերպ՝ ուժ, որը հանգեցնում է խաղաղության։ Պարոն նախագահ, այսօրվա մեծ նվաճումը հերթական անգամ վկայում է ձեր համաշխարհային առաջնորդության եւ համաշխարհային ասպարեզում պետական գործչի եւ խաղաղարարի ձեր ունեցած պատմական դերակատարման մասին։ Խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է տեսլական, քաղաքական խիզախություն եւ վճռականություն։ Իսկ ամենակարեւորն այն է, որ դա անելու համար անհրաժեշտ է հավատ գործի նկատմամբ։ Ինչպես սուրբ Աստվածաշնչում է ասվում՝ երանի խաղաղարարներին, որովհետեւ նրանք կկոչվեն Աստծո որդիներ։ Թող Աստված լուսավորի այս ճանապարհը»։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց տարածաշրջանի եւ երկու երկրների ժողովուրդներին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031