Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց․ փաստաթուղթը, ըստ էության, այլևս անփոփոխելի է»․ Նիկոլ Փաշինյան

Օգոստոս 09,2025 09:48

«Այսօր խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց, ինչը նշանակում է, որ պաշտոնապես գրավոր կերպով կողմերն արձանագրել են, որ այդ փաստաթուղթն իրենց համար ընդունելի է, և դա, ըստ էության, այլևս անփոփոխելի է»,- Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ ինչպե՞ս են կարգավորվելու հայ-ադրբեջանական հարաբերությունները գործնականում, ի՞նչ քայլեր են սպասվում առաջիկայում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Իմ ակնկալիքն այն է, որ վստահության մակարդակը պետք է մեծանա։ Այսօրվա իրադարձությունը շատ հարցեր երկկողմ ձևաչափում լուծելու, նաև քննարկելու հնարավորություն պիտի բացի։ Մեր օրակարգը լայն է․ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց։ Մենք պետք է շարունակենք կոնսուլտացիաները խաղաղության համաձայնագրի ստորագրման և վավերացման հետ կապված։ Բազմաթիվ հարցեր կան, որ մենք կարող ենք քննարկել։ Վաշինգտոնի հանդիպումը չի նշանակում երկկողմ ձևաչափով աշխատանքների դադարեցում կամ երկկողմ ձևաչափերի վերափոխում»։

Հարցին՝ արդյոք այս ամենը վերաբերելի՞ է նաև Բաքվում պահվող ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանը, գերիների հարցին, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Մենք չենք առանձնացնում, հումանիտար հարցերը դիտարկում ենք ամբողջության մեջ։ Նախկինում էլ այդպես ենք վարվել, այլ բան, որ այդ հումանիտար հարցերը նաև սուբյեկտիվ, երբեմն օբյեկտիվ պատճառներով մասամբ են լուծվել։ Այնպես չէ, որ մենք ի սկզբանե ասել ենք՝ լավ, մեզ հարցի այս հատվածը հետաքրքրում է, մյուսը՝ ոչ։ Մենք միշտ էլ ամբողջական ենք մոտենում հարցերին, այլ բան, որ ամբողջական լուծումը մինչև այս պահը չի ստացվել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031