Լրահոս
Օրվա լրահոսը

Լորենս Բրոերս․ «Եթե կա մեկ հարց, որի շուրջ Բաքուն և Երևանը համաձայնության են եկել տարիների ընթացքում, դա այն է, որ նրանք չեն ցանկանում, որ Ռուսաստանը մենաշնորհ ունենա իրենց միջև հակամարտությունը կառավարելու հարցում»․ «Ազատություն»

Օգոստոս 09,2025 09:55

«Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին (TRIPP) փոխարինում է «Զանգեզուրի միջանցքը» վերահսկելու ռուսական նախագիծը», – անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի կողմից վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրմանը՝ հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Լորենս Բրոերսը։

«Խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել. կա միայն արդեն համաձայնեցված պայմանագիր ստորագրելու պարտավորություն։ Ստորագրման համար ադրբեջանական նախապայմաններից մեկը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը բավարարվեց, բայց կան նաև այլ նախապայմաններ, որոնց իրագործումը շատ ավելի դժվար է կանխատեսել կամ կառավարել։

Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին (TRIPP) փոխարինում է «Զանգեզուրի միջանցքը» վերահսկելու ռուսական նախագիծը (ինչպես նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարի մասին հայտարարության 9-րդ կետում)», – իր գրավոր մեկնաբանությունում նշել Բրոերսը:

Նա ընդգծել է՝ «եթե կա մեկ հարց, որի շուրջ Բաքուն և Երևանը համաձայնության են եկել տարիների ընթացքում, դա այն է, որ նրանք չեն ցանկանում, որ Ռուսաստանը մենաշնորհ ունենա իրենց միջև հակամարտությունը կառավարելու հարցում»: «Դա կարելի է դիտարկել որպես դրական արդյունք: Այնուամենայնիվ, այս երթուղու գործարկման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի տեսակետները դեռևս շատ հեռու են միմյանցից, և դեռ վաղ է ասել, թե այս տարաձայնությունները ինչ դրսևորում են ստանալու», – նշել է նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031