Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը նույնիսկ մեկ գերի ազատ արձակելու հնարավորությունը չօգտագործեց․ Արտակ Բեգլարյան

Օգոստոս 09,2025 10:33

Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանը հերթական անգամ լրջագույն զիջումներ արեց՝ առանց որևէ շոշափելի զիջում ստանալու Ալիևից:

Նա գործնականում զիջեց Մինսկի խումբը, հաղորդակցությունների բացման միջանցքային տրամաբանությունը (որոշակի փոխակերպումներով ու մանիպուլյատիվ լուծումներով), փոխադարձելիության սկզբունքը, 907-րդ բանաձևի պատժամիջոցները:

Այս ամենի դիմաց Ալիևը ստորագրեց հռչակագրային այնպիսի սկզբունքների տակ, որոնք, այսպես թե այնպես, իր միջազգային պարտավորություններից են՝ միջազգային սահմանների անքակտելիության և ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքները:

Թրամփի անձնական շահագրգռվածությունից ու ներգրավվածությունից մեծապես օգտվել է Ալիևը, իսկ Փաշինյանը նույնիսկ մեկ գերի ազատ արձակելու հնարավորությունը չօգտագործեց: Ընդ որում՝ սա լավագույն հնարավորությունն էր գերիներին հայրենիք վերադարձնելու համար, որը վիժեցվեց ամբողջապես:

Այո՛, Հայաստանը ստացավ ԱՄՆ-ի ու Թրամփի որոշակիորեն կայունացնող ու զսպող ներգրավվածությունը և մեծ ներդրումների հեռանկարը, բայց դրանք արվել են վերոնշյալ անընդունելի զիջումների (հատկապես՝ միջանցքային տրամաբանության) հաշվին:

Էլ չեմ խոսում Արցախի ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսման, Հայաստանի բռնազավթված տարածքների վերադարձման և այլ կենսական հարցերի մասին, որոնք արդեն նախորդ փուլերում հանցավոր կերպով զիջվել են Ադրբեջանին:

Այնպես որ խնդրում եմ խաղաղության, բարգավաճման ու հաղթանակների հեքիաթներ չկարդալ մեր գլխին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031