Լրահոս
Օրվա լրահոսը

Դրանով բացվում է սողացող հայաթափման դարպասը․ Գևորգ Դանիելյան

Օգոստոս 09,2025 10:44

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Տարանցիկ ցանկացած հաղորդակցություն ինքնին ողբերգություն չէ, մեծ ողբերգություն է, երբ վերջինս փորձ է արվում կյանքի կոչել ինքնիշխանությունն անտեսող իրավական ռեժիմով իբրև միջանցք՝ դրանից բխող անդառնալի կորստաբեր հետևանքներով հանդերձ. դրանով բացվում է սողացող հայաթափման դարպասը։ Եթե դա սոսկ հաղորդակցություն լիներ, ապա այդպիսի առնվազն երկու հաղորդակցություն վաղուց կա՝ Իրանով և Վրաստանով։ Ընդ որում, դրանք իսկապես հաղորդակցություն են, որոնք անխտիր ապահովում են փոխշահավետություն բոլոր կողմերի համար, ոչ թե հաղորդակցության պատրանք:

Որևէ այլ երկիր այս փուլում միանշանակ պատրաստ չէ դիմակայելու նաև իրենց շահերն անտեսող թուրքական այս հեռահար պլանին, ընդ որում՝ մեծամասամբ նաև իրենց մեղքով։ Սա դարձյալ այն դեպքն է, երբ մենք միայնակ ենք մնացել։

Միջազգային պայմանագիրը ստորագրությամբ ուժի մեջ չի մտնում, այն դեռ պետք է անցնի վավերացման գործընթաց, հուսանք, որ ոչ բոլորն են պատրանքներով ապրում …

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031