Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ոչ թե խաղաղության, այլ պետականության ապամոնտաժման գործընթացի մեկնարկ է՝ բոլոր խորհրդանշական և գործնական հետևանքներով․ Դավիթ Անանյան

Օգոստոս 09,2025 11:08

«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ով որ դեռ չի հասկացել կամ չի ցանկանում հասկանալ կամ հավատալ, թե ինչպես մենք Վաշինգտոնում կամովին ստորագրեցինք փաստաթղթեր, որոնք իրականում մեր պետության ավարտի ազդարարն էին, կա՛մ մանկամիտ է, կա՛մ անխելք, կա՛մ էլ՝ դավաճան, կամա թե ակամա։ «Տնտեսական զարգացման» և «խաղաղության հաստատման» մասին բարձրաձայնողները ոչ թե հույսի մունետիկներ են, այլ մահաբեր գույժ բերողներ՝ շղարշված լոզունգների տակ։

ԱՄՆ նախագահի բարձր հովանու ներքո մենք մեր ստորագրությունը դրեցինք փաստաթղթերի տակ, որոնք իրենց էությամբ Հայաստանի կիպրոսացման ճանապարհային քարտեզն են։ Սա ոչ թե խաղաղության, այլ պետականության ապամոնտաժման գործընթացի մեկնարկ է՝ բոլոր խորհրդանշական և գործնական հետևանքներով։

Պատմությունը սիրում է կրկնվել, և նա դա անում է դաժան հետևողականությամբ։ Ցավալի է, որ մենք այնքան կարճատես ենք, որ չենք նկատում տասնամյակների և նույնիսկ դարերի պատմական օրինաչափությունները։ Ավելին, բացի կարճատես լինելուց, մենք չկարողացանք կրել պետություն ունենալու և այն պահելու պատասխանատվության հոգեբանական ծանրությունը։

Այսօր մենք դարձել ենք մեր սեփական ճակատագրի անտարբեր ունկնդիրները՝ թույլատրելով, որ այն կերտեն ուրիշները՝ մեր ամենավտանգավոր թշնամիները։ Եվ որքան երկար շարունակենք այդ անգործ ունկնդրության վիճակը, այնքան մոտ է դառնալու պահը, երբ նույնիսկ պատմական հիշողության մեջ Հայաստանի անունը կհնչի որպես անցյալ ժամանակների հիշատակ` որպես գերեզմանաքարի վրա գրված սկիզբ ու ավարտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031