«Ես սարսափեցի այն հանգամանքից, երբ Ալիեւը, Փաշինյանը, Թրամփը միասին՝ երեքով ստորագրեցին այդ ճանապարհի վերաբերյալ փաստաթուղթը: Մինչեւ հիմա մեզ ի՞նչ են ասել, որ փոխադարձությամբ, ինքնիշխանությամբ, մեր օրենսդրության կիրառմամբ, ամեն ինչը գործելու է, տալիս ենք ճանապարհ Ամերիկային, ամերիկյան կոմպանիան գալիս է՝ հսկողություն է իրականացնում, բայց մեր ինքնիշխանությամբ…
Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում. Հայաստանի Հանրապետության 42կմ տարածքի նկատմամբ մենք Ամերիկային տալիս ենք բացառիկ իրավունքներ, ու Ալիեւը մեզ հետ ստորագրում է, սա նշանակում է, որ Ալիեւը այդտեղ փայատեր է: Ո՞նց կարող է Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան ճանապարհի նկատմամբ դառնալ փայատեր…Այստեղ ինչ կապ ունի Ալիեւը, հո проходной двор չի Հայաստանը, Ալիեւն ինչ կապ ունի, որ մեզ հետ միասին փաստաթուղթ է ստորագրում…»,- ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով. «Քանի որ Ալիեւը ստորագրել է, դարձել է այդ կոնսորցիումի հետ կապված իրավատեր, այսինքն՝ ինքն իրավունքներ ունի այդ կոնսորցիումի ստեղծման պրոցեսների կանոնակարգերի վերաբերյալ: Փաստաթուղթը հրապարակված չի, պետք է պահանջել հրապարակում, Ալիեւը կոնկրետ այդտեղ լիազորություններ ունի…
Մենք նոյեմբերի 9-ի փաստաթղթից դուրս չենք եկել, 1000 անգամ ասել եմ՝ եթե չենք անելու ոչ մի բան, չենք պահանջելու Ղարաբաղ ժողովրդի վերադարձ, Լաչինի միջանցք եւ այլն, պետք է դենոնսացնենք այդ փաստաթուղթը, այսինքն՝ ստորագրությունը հետ կանչենք… Հիմա ի՞նչ է տեղի ունենում՝ ստորագրությունը հետ չենք կանչել, նոյեմբերի 9-ով ստորագրել ենք, որ այդտեղ ռուսները պետք է գան կանգնեն, ու գնացել ենք Ամերիկա, Ամերիկայի հետ ստորագրել ենք, որ հիմա էլ ամերիկացիները պետք է գան կանգնեն… Էն, որ գերեզմաններում տանում են՝ մեռելի վրա մեռել են թաղում…Հիմա մեխանիզմը մեռած էր, բայց չենք ասել, որ մեռած է, հանեք, տեղափոխեք, դա պահել ենք, բերել վրան նոր բան ենք անում: Դուք հասկանո՞ւմ եք սա ինչ է ,սիրելի հայրենակիցներ, ընդ որում՝ տոտալ հակադիր»:
Կարդացեք նաև
Էդմոն Մարուքյանը հավելում է. «Ասում են՝ չէ՞ որ նոյեմբերի 9-ը չէր գործում, որ չէր գործում, ի՞նչ իմաստ ունի ստորագրությունը հետ կանչել… Մի րոպե, բա որ նոյեմբերի 9-ը չէր գործում, ԵԱՀԿ Մինսկի խումբը չէր գործում, ինչի՞ է Ալիեւը բերել, կոկորդներս խեղդում է, որ ստորագրեք, էդ խումբը լուծարվի… Եթե Հայաստանը Ղարաբաղի ժողովրդի իրավունքներով չի զբաղվում, ԵԱՀԿ Մինսկի խումբը Արցախի ժողովրդի իրավունքների վերաբերյալ է, Հայաստա՛ն, դու ով ես, որ էդ մարդկանց իրավունքների վերաբերյալ թղթեր ես ստորագրում, ընդ որում վարչապետը 100 անգամ ասել է՝ էդ ժողովուրդն ինձ չի ընտրել, ես իրենց չեմ ներկայացնում, ուրեմն ի՞նչ ես գնում ստորագրում: Դա նույնն է, որ մենք Պաղեստինի կամ Կոսովոյի ժողովրդի իրավունքների վերաբերյալ թուղթ ստորագրենք…»:
Մանրամասն՝ տեսանյութում
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ