«Գիտե՞ք ինչ օր է Օգոստոսի 8-ը՝ «միջանցք»-ի վրա գերեզմանաքար դնելու օր։
Չկա միջանցք, կա բացվող ճանապարհ՝ կոմերցիոն մեծ ներուժով, միլիարդավոր դոլարների եկամուտով։
Մենք դուրս ենք գալիս պատերազմին հաջորդող դժոխային շրջափուլից, երբ Ադրբեջանը պարբերաբար սպառնում էր ռուսական վերահսկողությամբ միջանցք չստանալու դեպքում ուժով այն վերցնել, իսկ տեղական ընդդիմադիրները հրճվում էին դրանից… բայց վերջինի մասին կխոսենք հետո, շատ կխոսենք, հատկապես, որ չեն ընկրկելու, շարունակելու են «պայքարել DVD-ի համար»՝ պնդելով ու ձեզ համոզելով, որ «միջանցք» ենք տվեեել»։
Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր