Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Վաշինգտոնում ստորագրած «եռակողմ» թուղթը խաղաղության մասին է, ապա ինչո՞ւ է հանվում Ադրբեջանի և ԱՄՆ ռազմական համագործակցության արգելքը․ Կարեն Վրթանեսյան

Օգոստոս 09,2025 12:41

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարց չի՞ առաջանում, որ եթե Վաշինգտոնում ստորագրած «եռակողմ» թուղթը խաղաղության մասին է, ապա ինչո՞ւ է հանվում Ադրբեջանի և ԱՄՆ ռազմական համագործակցության արգելքը։

Այնպես չէր, իհարկե, որ 907 բանաձևը խանգարում էր Ադրբեջանին ԱՄՆ-ից ռազմական օգնություն ստանալ և այդ ստացած օգնությունն օգտագործել հայերի դեմ (մի քանի հարյուր միլիոն դոլարի օգնություն ստացել են և ամերիկացիների պարապացրած ադրբեջանցի զինվորականները մասնակցել են մեր դեմ գործողություններին՝ աչքի ընկելով վայրագություններով), բայց հիմա այդ ֆորմալ արգելքն էլ չկա։

«Եռակողմ»-ը չակերտներով, որովհետև Վաշինգտոնում հայկական կողմի շահերը ներկայացնող մարդ չի եղել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031