Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ, հիմա մեկը կբացատրի՞, թե Ադրբեջանն ի՞նչ է զիջում. Դավիթ Սանասարյան

Օգոստոս 09,2025 12:46

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր, Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Էյֆորիան մի պահ կանգնեցրեք։
Հասկացանք՝ ԱՄՆ-ի հետ ներդրումների մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Հասկացանք նաև, թե Հայաստանը ինչ է զիջում՝ ճանապարհից ու 907 բանաձևից մինչև Մինսկի խմբի լուծարում։ Լավ, հիմա մեկը կբացատրի՞, թե Ադրբեջանն ի՞նչ է զիջում։ Գիտեմ՝ նման հարցին պատասխանելը բարդ է, բայց եթե չկարողանաք, գոնե կմտածե՞ք, թե ինչու էր Ալիևն այդքան ուրախ։

Մարդը Թրամփի կողքին կանգնած՝ հիացմունքով ստորագրեց, խաղաղության ու հաշտության մասին խոսեց, բայց հանուն այդ «խաղաղության» նույնիսկ մեկ գերի չվերադարձրեց։

Հ.Գ. Գիտեմ, որ ձեզ սովորեցրել են կարճաժամկետ էմոցիաներով ապրել և կենացային ոճով ուրախանալ, իսկ սթափ գնահատականներն ու կոշտ հարցադրումները դառն են թվում։ Բայց Հայաստանը բոլորիս հայրենիքն է, և մենք բոլորս այս երկրի շահառուներն ենք ու եթե անգամ չեք սիրում այս կամ այն հային, ապա հիշեք՝ մտահոգվելն ու հարցեր տալը մեր նույնքան բնական ու անքակտելի իրավունքն է, որքան այս ամենից ուրախացած ցանկացած ՀՀ քաղաքացունը։

Իմ գլխավոր նպատակը իրական երջանկության պահերն են՝ այն երջանկությունը, որտեղ չկա բաժանարար գիծ ՀՀ քաղաքացիների միջև, և բոլորը համերաշխ են։ Անկախ ամենից, եթե անգամ չեք սիրում միմյանց, գոնե հարգեք։ Մենք հայ ենք, և սա մեր ընդհանուր տունն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ալիեւը խոստացել է Թրամպի օրոք չհարձակվել ՀՀ-ի վրա՝հա մեկել մի քանի միլիարդ դոլար է սրան-նրան բաժանել…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031