Իրան Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Կովկասի տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ․
«ԻԻՀ-ն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին և այս զարգացումների վերաբերյալ կապի մեջ է հարևան երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ։
Անկասկած, Կովկասում խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանի բոլոր երկրների օգտին են։
Իրանի Իսլամական Հանրապետությունը, ողջունելով երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումը, այս զարգացումը գնահատում է որպես կարևոր քայլ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու գործում։
Միևնույն ժամանակ, Իրանը մտահոգություն է հայտնում ցանկացած ձևով և եղանակով իրականացվող արտաքին միջամտությունների բացասական հետևանքների առնչությամբ, հատկապես՝ ընդհանուր սահմանների հարևանությամբ, որոնք կարող են խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։
Կարդացեք նաև
ԻԻՀ-ն, կարևորելով իր ազգային իրավունքներն ու շահերը ապահովելու համար բոլոր քաղաքական, իրավական և տնտեսական միջոցառումների ձեռնարկումը, հավատացած է, որ հաղորդակցման ուղիների ստեղծումն ու տրանսպորտային ցանցերի ապաշրջափակումը այն ժամանակ կծառայեն տարածաշրջանի ժողովուրդների կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը, երբ լինեն փոխադարձ շահերի, ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման և արտաքին միջամտությունների բացակայության շրջանակներում։
ԻԻՀ-ն պատրաստ է շարունակել կառուցողական և փոխշահավետ համագործակցությունը երկու երկրների՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ՝ տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը և տնտեսական զարգացումը պաշտպանելու նպատակով՝ երկկողմ և տարածաշրջանային համագործակցության միջոցով, այդ թվում՝ «3+3» ձևաչափով»։