Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարճ, պարզ և հասկանալի այն մասին, թե Հայաստանն ինչ ստացավ երեկ․
1. Անվտանգության ռիսկերը մի քանի անգամ նվազեցին, իսկ պատերազմ մոտ ժամանակներում չի լինի:
2. Հայաստանի 4 պահանջների տակ` ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն և փոխադարձություն, դրվեցին ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների ստորագրությունները:
3. Պաշտոնապես աղբարկղը նետվեց «արտատարածքային միջանցքի» տրամաբանությունը և Սյունիքը թալանելու` ռուսական հատուկ ծառայությունների հույսերը:
4. Նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, երկուշաբթի կհրապարակվի 17 կետից բաղկացած տեքստը և այլևս որոշ «մտահոգներ» չեն կարողանա «կետեր հորինել» և մոլորեցնել ժողովրդին:
5. Վերջապես լուծարվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը Արցախը կորցնելու գլխավոր պատճառներից մեկն էր:
6. Նոր հնարավորություններ են ստեղծվում ԱՄՆ հետ մեծ ծրագրեր իրականացնելու, աշխատատեղեր ստեղծելու, մեծ գումարների ներդրումներ բերելու համար:
Մնացածը աշխատելու դաշտ է, որն ամեն օր ավելի լայն է դառնում: Աշխատեք և ստացեք, սա կյանքի օրենքն է: Իսկ «տանողների», «փող բռնողների», «սրա նրա հաշվին ապրողների» ու «պատվերով խոսացողների» ուղին սովորաբար 40 օր է տևում: