Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեւանը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դիմումը խաղաղության պայմանագրի ստորագրման օրը, այսպես ասած՝ համատեղ:
Սա ամիսներ շաարունակ ազդարարվող պաշտոնական դիրքորոշումն էր: Կրկնեմ, այդ դիրքորոշումը խոսում էր պայմանագրի ՍՏՈՐԱԳՐՄԱՆ հետ համատեղ դիմումը ստորագրելու մասին, այլ ոչ թե նախաստորագրման:
Փաստ է, որ Երեւանը նահանջել է իր դիրքորոշումից եւ գնացել միակողմանի զիջման: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր ՍՏՈՐԱԳՐՎԱԾ չէ, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրված է: