Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը պարտավոր է տալ հստակ և վճռական գնահատական՝ երաշխավորելով Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի իրականացումը․ հայտարարություն

Օգոստոս 09,2025 17:19

Օգոստոսի 9 – Բնիկ ժողովուրդների միջազգային օր։

Այս օրը աշխարհը հիշեցնում է, որ յուրաքանչյուր բնիկ ժողովուրդ ունի անխախտելի իրավունք ապրել իր պատմական հողում և պահպանել իր մշակութային ինքնությունը։

Արցախի հայ ժողովուրդը՝ որպես տարածաշրջանի բնիկ ժողովուրդ, բռնի կերպով զրկվեց իր հայրենիքից Ադրբեջանի տարիներ շարունակ վարվող հետևողական քաղաքականության արդյունքում։ Այս քաղաքականությունը ներառում է ոչ միայն ժողովրդի տեղահանումը, այլև նրա բազմադարյա մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը և յուրացումը։

Այսօր Արցախի քաղաքների, գյուղերի և սրբավայրերի տեղում ադրբեջանական իշխանությունները ջնջում են այն ամենը, ինչ վկայում է հայկական ներկայության մասին։ Տաճարներ, խաչքարեր, հուշարձաններ, թանգարանային հավաքածուներ՝ բոլորը գտնվում են անդառնալի կորստի վտանգի տակ։

Այս գործողությունները բացահայտորեն հակասում են միջազգային մարդասիրական իրավունքի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած արժեքների հիմնարար սկզբունքներին։ Միջազգային հանրությունը պարտավոր է տալ հստակ և վճռական գնահատական՝ ոչ միայն կանխելու մշակութային ցեղասպանության շարունակությունը, այլև երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի իրականացումը։

Լուսանկարում՝ փոքրիկ արցախցի՝ Արցախի Հանրապետության դրոշով։ Նրա հայացքի մեջ կա վստահություն, որ իր տունը, իր քաղաքը, իր հողը կրկին կդառնան նրա մանկության ու ապագայի մաս։

Արցախի մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031