«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Հայաստանը, այսպես կոչված, «չորս գյուղերը» վերադարձրեց Ադրբեջանին, սակայն դրա դիմաց Ադրբեջանը չլքեց Հայաստանի ինքնիշխան տարածքը և չվերադարձրեց իր կողմից օկուպացված տարածքները։ Այժմ Փաշինյանը կրկին հայտարարում է, որ «կան տարածքներ, որոնք պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության տակ»։
Սա ենթադրում է նոր «տարածքների» միակողմանի զիջում։
Պնդում եմ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում Ադրբեջանին պատկանող ոչ մի մետր հող չկա, մինչդեռ ադրբեջանական զինված ուժերը հենց այս պահին օկուպացված են պահում մեզ պատկանող տասնյակ կիլոմետրեր։