Եվրոպայի անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։
Մենք ողջունում ենք օգոստոսի 8-ի համատեղ հռչակագիրը, որը ստորագրվել է Վաշինգտոնում։ Շնորհավորում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այս զարգացումների կապակցությամբ և բարձր ենք գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդական դերը դրա իրականացման գործում։
ԵԱՀԿ-ն մնում է նվիրված բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են երկու երկրներում կայուն և երկարատև խաղաղություն ապահովելուն։
ԵԱՀԿ-ն պատրաստ է իրականացնել իր առաքելությունը օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի կատարման համար։