Լրահոս
Օրվա լրահոսը

Ունեցեք քաջություն և ընդունեք, որ այս ամբողջ ներկայացումը կազմակերպված է բացառապես առաջիկա ընտրություններին ընդառաջ․ Արման Աբովյան

Օգոստոս 09,2025 18:26

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ սրանք անդադար ճղվում են մեջտեղից՝ հայտարարելով, թե պատերազմ չի լինելու, երեխաները չեն մահանալու, միջանցք չի լինելու և այլն, պարզապես տվեք մի քանի պարզ հարց, և վստահ եմ՝ դրանցով կարելի է վերջակետ դնել այս հակահայկական ստերի ողջ փառատոնին։

1. Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվել է «Արևմտյան Ադրբեջան» նախագծից։
Պատասխան – Ոչ։

2. Արդյո՞ք Ադրբեջանը համաձայնվել է, որ միջանցք չի լինելու։
Պատասխան – Ոչ։

3. Արդյո՞ք Ադրբեջանի քաղաքացիները պատրաստ են անցնել բոլոր ընթացակարգերը անմիջապես հայկական սահմանապահների և մաքսավորների վերահսկողությամբ՝ առանց երրորդ կողմի միջամտության։
Պատասխան – Ոչ։

4. Արդյո՞ք Հայաստանի քաղաքացիներն ու հայկական բեռները Ադրբեջանի տարածքով անցնելու են նույն ընթացակարգով, որով ադրբեջանցիներն են անցնելու հայկական տարածքով։
Պատասխան – Ոչ։

Կարծում եմ՝ շարունակելն այլևս անիմաստ է. ամեն ինչ արդեն պարզից պարզ է։
Ունեցեք քաջություն և ընդունեք, որ այս ամբողջ ներկայացումը կազմակերպված է բացառապես առաջիկա ընտրություններին ընդառաջ, որպեսզի կրկին մարդկանց գլխում մշուշ սարքեք։

Հա, և մի բան էլ… Միգուցե դուք մոռացել եք, թե ինչպես նույն եռանդով ու էքսպրեսիայով, ինչպես այսօր, գոռում էիք՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ հետո եղավ այն, ինչ եղավ։

Դուք մոռացել եք, բայց մենք հիշում ենք։
Այնպես որ, մի կեղծ հերոս խաղացեք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031