Քաղաքական վերլուծաբան Էլդար Մամեդովը քննադատել է Հադսըն ինստիտուտի որոշ շրջանակների գնահատականները, որոնք, ըստ նրա, փորձում են արդարացնել Ադրբեջանի գործողությունները։
«Ո՞ր խեղված, մութ մտքում է էթնիկ զտումը երբևէ դառնում «զիլ»։ Լուր Հադսըն ինստիտուտի պաշտպաններին․ էթնիկ զտումը «առաքելահարմար դիվանագիտություն» չէ, այլ՝ պատերազմական հանցագործություն։ Ամոթ ձեզ», – գրել է Մամեդովը «X» հարթակում։
Նրա գրառումը վերաբերում էր Հադսըն ինստիտուտի գիտաշխատող Զինեբ Ռիբուայի հրապարակմանը, որտեղ վերջինս հիշեցրել էր, որ դեռ տարիներ առաջ Հադսըն ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Դորանը (Մայք Դորան) այցելել էր Ադրբեջան և հանդես եկել Ադրբեջանի–Հայաստանի խաղաղության, ինչպես նաև ԱՄՆ–Ադրբեջան և Իսրայել–Ադրբեջան հարաբերությունների խորացման և «Միջին միջանցքի» զարգացման օգտին։