Ուշադրություն
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է
Օգոստոսի 10-15-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Այսպիսի պայմաններում խորհուրդ է տրվում․
- Չվառել խոտ կամ աղբ բաց տարածքներում,
- Խուսափել կրակի օգտագործումից անտառներում,
- Բնության գրկում չթողնել ապակյա շշեր կամ այլ առարկաներ, որոնք կարող են արևի ճառագայթներից բռնկում առաջացնել,
- Տեղեկացնել համապատասխան ծառայություններին (911), եթե նկատում եք ծխացող կամ այրվող հատվածներ:
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ